close
Եղանակը Երևանում
15 Դեկտեմբերի 2019
+1°
+7°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Դեկ 2019
USD1477.51
GBP1640.53
EUR1533.90
RUB17.66
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայ բանասիրական և պատմության ֆակուլտետների դասախոսներ, աջակցելով ուսանողներին, հայտարարում են մեկօրյա գործադուլ

Հասարակություն

13 Նոյեմբերի 2019, 12:31
 Հայ բանասիրական և պատմության ֆակուլտետների դասախոսներ, աջակցելով ուսանողներին, հայտարարում են մեկօրյա գործադուլ

Հայ բանասիրական և պատմության ֆակուլտետների դասախոսական կազմը՝ դեկանների գլխավորությամբ, խորհրդակցություն է անցկացրել. ստեղծվել է 5 մարդուց կազմված մասնագիտական խումբ, որն ավելի ուշ հանդես կգա հայտարարությամբ՝ կետերով ներկայացնելով անելիքները. Yerkir.am-ի տեղեկացմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում այսօր հայտնեց ԵՊՀ հայ բանասիրական ֆակուլտետի դասախոս Արշալույս Գալստյանը:

Դասախոսի պնդմամբ՝ հայտարարության տեքստն ընդունվել է քվեարկությամբ՝ մեծամասնությամբ կողմ և երկու դեմ ձայներով: 

«Ես միայն առաջին կետի մասին կարող եմ ասել, որ մենք՝ երկու ֆակուլտետների դասախոսներս, հաջակցություն և ի համերաշխություն մեր ուսանողների՝ հայտարարում ենք մեկօրյա գործադուլ, որպեսզի ուսանողներն իրենց միայնակ չզգան, իմանան, որ իրենց դասախոսներն իրենց կողքին են: Հաջորդ կետերով ամեն ինչ կհստակեցվի»,- ասաց Գալստյանը:

Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ այսօր՝ նոյեմբերի 13-ին, ԵՊՀ բանասիրության և պատմության ֆակուլտետների ուսանողները շարունակում են դասադուլը։  

Հիշեցնենք, որ 7 օր է, ինչ տեղի է ունենում համաուսանողական բողոքի ակցիա: Ուսանողները հայտարարել են, որ պահանջում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը, քանի որ նա անհամատեղելի է զբաղեցրած պաշտոնի հետ: 

Փաշինյանը կայցելի Ռուսաստան
13 Դեկտեմբերի 2019, 17:44 Փաշինյանը կայցելի Ռուսաստան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica