close
Եղանակը Երևանում
8 Դեկտեմբերի 2019
+0°
+5°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Դեկ 2019
USD1478.03
GBP1627.41
EUR1530.47
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Էրդողանի խորհրդականը հավատում է, որ մի օր Ղարաբաղի երկնքում կծածանվի ադրբեջանական դրոշը

Տարածաշրջան

13 Նոյեմբերի 2019, 12:14
 Էրդողանի խորհրդականը հավատում է, որ մի օր Ղարաբաղի երկնքում կծածանվի ադրբեջանական դրոշը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խորհրդական Յալչըն Թոփչուն նոյեմբերի 9-ին մասնակցել է Անկարայում Ադրբեջանի դեսպանատանն անցկացված՝ Ադրբեջանի պետական դրոշի օրվան նվիրված միջոցառմանը, որին մասնակցում էին նաև մի շարք լրատվամիջոցներ: Յալչընը հակահայկական անհեթեթություններ պարունակող հերթական հայտարարությունն է արել. ըստ Yerkir.am-ի՝ հաղորդում է թուրքական gazetebirlik.com կայքը:

«Հատկապես այս կարևոր օրը անօրինական, անիրավական և ստոր բռնազավթման տակ գտնվող տխուր Ղարաբաղին և նրա զավակներին ամենաջերմ ողջույններն եմ հղում: ՄԱԿ-ը 2008 թ. մարտի 14-ին՝ 7 դեմ և 39 կողմ ձայներով, աջակցություն է հայտնել «Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և պահանջել անհապաղ հեռանալ այդտեղից», և  այդ որոշումը մինչ այժմ չի կատարվել: Աշխարհի այն բոլոր կրոնների և ազգերի ներկայացուցիչները, որոնք ընդունում են օրենքի գերակայությունը, հավատում են, որ ադրբեջանական դրոշը ծածանվելու է Ադրբեջանի հին հողերի՝ Ղարաբաղի երկնքում: Շուշիի երեխաները վազելու և խաղալու են Չըդըրի դաշտում (Ջդրդուզ) և մոլլա Փենահ Վաքըֆը հանգստությամբ կննջի իր գերեզմանոցում»,- հայտարարել է Թոփչուն:

Նախ՝ անդրադառնանք պատմություն չիմացող Թոփչուի՝ ՄԱԿ-ի ընդունած բանաձևի վերաբերյալ հայտարարությանը: Կիպրոսի կեսը բռնազավթած և Սիրիայի հյուսիսը բռնազավթել փորձող երկրի ներկայացուցիչը չգիտի, որ այդ բանաձևն ընդունվել է 7 դեմ, 39 կողմ և 100 ձեռնպահ ձայներով, այսինքն՝ ՄԱԿ-ի անդամ երկրների մեծ մասը չի էլ քվեարկել դրա օգտին: Բացի այդ՝ Մինսկի խմբի համանախագահները՝ ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Ռուսաստանը, դեմ են արտահայտվել այդ փաստաթղթին, իսկ Մինսկի խումբն էլ քննադատել Ադրբեջանին: Ադրբեջանն այնուհետև ինքն էր հրաժարվել բանաձևի քննարկումից: Փաստացի, ՄԱԿ-ի ընդունած բանաձևը ոչ մի արժեք չունի:

Իսկ ինչ վերաբերում է կովկասցի թաթար գրող և վեզիր մոլլա Փենահ Վաքըֆին, ապա նա նույնիսկ շուշեցի չէ, ինչպես ներկայացնում են ադրբեջանցիներն ու թուրքերը, ծնվել է պատմական Տավուշի ադրբեջանական գյուղերից մեկում և հետագայում, պաշտոնով պայմանավորված (Ղարաբաղի խանի վեզիրը), կյանքի մի մասն էլ անցկացրել է Շուշիում:  

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica