close
Եղանակը Երևանում
11 Հուլիսի 2020
+19°
+27°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Հլս 2020
USD1486.73
GBP1613.77
EUR1549.62
RUB16.84
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱՄՆ Հայ դատը պահանջել է Թրամփից՝ Էրդողանին ստիպել պարզաբանում տալ հայ հոգևորականների սպանության մասին

Աշխարհ

13 Նոյեմբերի 2019, 11:19
 ԱՄՆ Հայ դատը պահանջել է Թրամփից՝ Էրդողանին ստիպել պարզաբանում տալ հայ հոգևորականների սպանության մասին

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը կոչ է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ ճնշում գործադրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վրա, որպեսզի նա պարզաբանի Քամիշլիի հայ հոգևորականներ Հովսեփ քահանա Պետոյանի ու նրա հոր` տեր Աբրահամ քահանա Պետոյանի սպանության դեպքը. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է  Hawar լրատվական գործակալությունը:

«Մենք հետևողական ենք լինելու, որ նախագահ Թրամփն այս չորեքշաբթի հրապարակավ ճնշում գործադրի թուրք նախագահ Էրդողանի վրա ԻՊ զինյալների կողմից հայ կաթոլիկ հոգևորականների սպանության կապակցությամբ, Սիրիայի այն շրջաններում, որտեղ շարունակաբար աճում է Անկարայի դաշնակիցների վերահսկողությունը»,- նշված է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի տարածած հայտարարության մեջ:

Yerkir.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ հայ կաթողիկե համայնքի հովվապետն ու նրա հայրը նոյեմբերի 11-ին սպանվել են մեքենայով Դեր Զոր ուղևորվելու ճանապարհին, երբ ցանկանում էին պարզել կաթողիկե եկեղեցու վիճակը: Ահաբեկիչները կրակ են բացել նրանց մեքենայի ուղղությամբ:

Նշենք նաև, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը երեկ նույնպես իր ցավակցություններն էր հայտնել հայ հոգևորականների սպանության կապակցությամբ:

Հայ հոգևորականների հուղարկավորման արարողությունը՝ տեսանյութում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica