close
Եղանակը Երևանում
9 Դեկտեմբերի 2019
+5°
+6°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Դեկ 2019
USD1478.03
GBP1627.41
EUR1530.47
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բոլիվիայի նախագահի պարտականությունները ստանձնել է սենատոր Անիեսը

Աշխարհ

13 Նոյեմբերի 2019, 10:04
 Բոլիվիայի նախագահի պարտականությունները ստանձնել է սենատոր Անիեսը

Ընդդիմադիր սենատոր Ժանին Անիեսը ստանձնել է Բոլիվիայի նախագահի պարտականությունները. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Միևնույն ժամանակ, նա նաև հայտնել է երկրում շուտով նախագահական ընտրություններ անցկացնելու մասին։ Անիեսի տեղեկացմամբ՝ դրանք տեղի կունենան Բոլիվիայի ԿԸՀ-ի նոր կազմի նշանակումից հետո։

Երկրի Սահմանադրության համաձայն՝ Անիեսը հայտարարել է նախագահի պարտավորություններն անհապաղ ստանձնելու մասին: «Խոստանում եմ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ երկրում խաղաղություն հաստատելու համար»,- նշել է նա։

Հիշեցում

Նոյեմբերի 10-ին Մորալեսը հայտարարություն էր տարածել, որ թողնում Է պետության ղեկավարի պաշտոնը այն անկարգությունների պատճառով, որոնք վերաճել են  իր վերընտրման դեմ բողոքի ակցիաների: Իր հերթին, փոխնախագահ Ալվարո Գարսիա Լիներան նույնպես պաշտոնաթողություն է խնդրել: Ըստ Բոլիվիայի Սահմանադրության՝ նախագահի եւ փոխնախագահի հրաժարականի դեպքում պաշտոնակատար են Սենատի նախագահը եւ Պատգամավորների պալատի ղեկավարը, բայց Ադրիանա Սալվատիերան և Վիկտոր Բորդան նույնպես պաշտոնաթող են եղել: Հետագա կարգն ամրագրված չէ բոլիվիական օրենքներում, սակայն Սենատի երկրորդ փոխխոսնակ Ժանին Անիեսը տեղեկացրել Է, որ կստանձնի նախագահի պաշտոնակատարի պարտավորությունները: 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica