close
Եղանակը Երևանում
8 Դեկտեմբերի 2019
+3°
+5°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Դեկ 2019
USD1478.03
GBP1627.41
EUR1530.47
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նոր հի՞նը, թե՞ հին նորը. իշխանություններն ագրեսիվ են. «Փաստ»

Մամուլի տեսություն

13 Նոյեմբերի 2019, 09:43
 Նոր հի՞նը, թե՞ հին նորը. իշխանություններն ագրեսիվ են. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես նախկինում, այսօր էլ ԱԺ օրակարգերում ներառվող նախագծերի գերակշիռ մասը ներկայացված է կառավարության կողմից։ 

Սակայն այս հարցում կա նաեւ մեկ այլ ուշագրավ դրվագ: 

Բանն այն է, որ իշխանությունները ագրեսիվ քաղաքականություն են վարում ընդդիմադիր պատգամավորների ու խմբակցությունների կողմից ներկայացված նախագծերի նկատմամբ։ 

Իսկ այն, որ իշխանության տարբեր ներկայացուցիչներ պարբերաբար բարձրաձայնում են, թե ԱԺ կողմից վավերացված նախագծերում մեծ թիվ են կազմում ընդդիմության նախագծերը, ընդամենն իմիտացիա է, քանի որ դրանք այն նախագծերն են,  որոնք հաճելի են իշխանության քիմքին, այնինչ նույն ընդդիմության կողմից շատ ավելի կարեւոր եւ իրավական լուրջ հիմնավորումներ ու հրատապություն ունեցող նախագծեր ուղղակի «բլոկվում» են կառավարության կողմից։ 

Ավելին, թերթի տեղեկություններով, կառավարության կողմից մերժված նախագծերն անգամ «արգելում» են քննարկել գլխադասային հանձնաժողովներում՝ բացահայտ նշելով՝ «ձեռնպահ մնալ նախագծերի քննարկումից»։ 

Հանուն արդարության պետք է նշենք, որ այս տխուր ավանդույթը եղել է նաեւ նախկինում, իսկ նոր ու «հեղափոխական» կառավարությունը հաջողությամբ շարունակում է դա»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica