close
Եղանակը Երևանում
16 Դեկտեմբերի 2019
+2°
+8°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Դեկ 2019
USD1477.51
GBP1640.53
EUR1533.90
RUB17.66
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Այս օրերին է ազգային սերմը զատվում որոմից. ՎՊՀ-ի պրոֆեսորը ողջունում է ուսանողական շարժումը

Հասարակություն

12 Նոյեմբերի 2019, 22:05
 Այս օրերին է ազգային սերմը զատվում որոմից. ՎՊՀ-ի պրոֆեսորը ողջունում է ուսանողական շարժումը

«Հանուն հայոց լեզվի ու գրականության, հանուն հայոց պատմության ու հայ եկեղեցու, հանուն ազգային արժեքների իրենց բողոքի ձայնը բարձրացրած ուսանողությունն արժանի է մեծագույն հարգանքի և գնահատանքի ու պիտի մնա մեր պատմության մեջ` որպես հայոց ինքնության սերմացու», - Yerkir.am-ի հետ զրույցում այսպես գնահատեց ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող ուսանողական շարժման գործողությունները՝ Վանաձորի պետական համալսարանի գրականության ամբիոնի պրոֆեսոր, բ.գ.դ. Վանո Եղիազարյանը:

Նրա խոսքերով՝ այս պատասխանատու օրերին է ազգային սերմը զատվում որոմից, երբ լսելի է դառնում ազգիս արդարամիտ ու ազնիվ մտավորականության ձայնը, իսկ որոշ անդեմ մտավորական հորջորջված արարածներ` ծածուկ ակնկալիքներով լռում են, կամ որ ավելի վտանգավոր է, փորձում են նենգափոխել փաստերը, ի հեճուկս որոնց ընդվզում են հայեցի կրթության պահանջատեր հայ երիտասարդները։

«Նրանց եմ հղում հեռակա ողջույններս Լոռվա իմաստուն աշխարհից», - եզրափակեց իր խոսքը գրականագետը:

Հիշեցնենք՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաների մեկնարկը տրվել էր անցած շաբաթ:

Բողոքի ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ Արայիկ Հարությունյանը համատեղելի չէ զբաղեցրած պաշտոնի հետ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica