close
Եղանակը Երևանում
14 Դեկտեմբերի 2019
+1°
+6°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Դեկ 2019
USD1477.51
GBP1640.53
EUR1533.90
RUB17.66
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հաղորդագրություն

Հասարակություն

12 Նոյեմբերի 2019, 20:21
 Հաղորդագրություն

2019 թ. Նոյեմբերի 8-ին Բրյուսելում կայացած ՀՅԴ մարմինների ներկայացուցիչների համակուսակցական հերթական խորհրդաժողովը, քննելով կուսակցության ընթացիկ գործունեությունը՝ արձանագրեց Դաշնակցության քաղաքական օրակարգերից բխող առաջնահերթություններն ու անելիքները։

ՀՅԴ աշխարհասփյուռ կառույցը ներկայացնող խորհրդակցական ժողովի ժամանակ քննարկվեցին Հայաստանի ներկայ իրավիճակը եւ վերջին ամիսների մեր հայրենի կազմակերպության գործունեությունը, ինչպես նաեւ մեր կուսակցության հառաջիկա մարտավարությունը եւ առնվելիք քայլերը Հայաստանի մէջ: Անդրադարձ կատարվեց նաեւ կուսակցության ներսում պառակտումներ ստեղծելու ՀՀ իշխանության որոշ ներկայացուցիչների եւ շրջանակների անհաջող փորձերին։

Նշվեց, որ պետականությունը Դաշնակցության համար բարձրագույն արժեք է և, դրանով պայմանավորված կուսակցության եւ ուղեկից միությունների գործունեության հետ կապված զանազան շահարկումները, հին ու նոր, Սփյուռքի եւ Հայաստանի դաշնակցականներ պեղելու, տարբերակումներ մտցնելու մղումը կուսակցության միասնականությունը թիրախավորելու ապարդյուն փորձ է։
Արձանագրվեց նաեւ, որ Դաշնակցությունը սկզբունքային մոտեցումներից բխող գաղափարական, քաղաքակիրթ պայքարի կողմնակից է եւ համոզված է, որ թշնամանքը, ատելությունը, անձնական վիրավորանքը չպետք է տեղ ունենան այդ պայքարում։

Ժողովը անդրադարձավ Արցախի հիմնահարցին եւ 2020-ի գարնան տեղի ունենալիք նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին: Գնահատվեց Արցախի Բարեկամների հաջող համաժողովի գումարումը եւ Արցախի բարեկամների ցանցի ստեղծումը:

Ժողովին ներկայացվեց Լիբանանի վերջին անցուցադարձերի մասին զեկույց եւ քննարկվեց Միջին Արեւելքի, հատկապես Լիբանանի, Սիրիայի եւ Իրաքի հայության կացությունը եւ մեր համաշխարհային կառույցի առնելիք քայլերն այդ ուղղությամբ։

Ժողովի ավարտին տեղի ունեցավ խրախճանք-հանդիպում Բելիգայի կոմիտեության ընկերների եւ ուղեկից միությունների վարչությունների մասնակցությամբ, որն անցավ ջերմ մթնոլորտում։

ՀՅԴ ԲՅՈՒՐՈ
10 նոյեմբեր 2019

Փաշինյանը կայցելի Ռուսաստան
13 Դեկտեմբերի 2019, 17:44 Փաշինյանը կայցելի Ռուսաստան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica