Ոչ միայն ներողություն խնդրել գիտեմ, այլև՝ շնորհակալություն հայտնել. Թևան Պողոսյան
Բլոգեր

Ես ոչ միայն ներողություն խնդրել գիտեմ, այլև շնորհակալություն հայտնել. Yerkir.am-ի տեղեկացմամբ՝ իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախագահի խորհրդական, նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Շնորհակալություն բոլորին, ովքեր նպաստեցին Արսեն Բաբայանի խափանման միջոցը փոփոխելուն՝ գրելով, բացատրելով, բողոքելով, և, ի վերջո, անձնական երաշխավորագրեր ներկայացնելով:
Շնորհակալություն: Հուսամ, որ դատական իշխանությունն իր բարձրունքի վրա կգտնվի և կիրականացնի վստահելի արդարադատություն: Իսկ արդյունքում կունենանք ավելի ժողովրդավարական ազգային պետություն, որով բոլորս կհպարտանանք»:
Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ այսօր Արսեն Բաբայանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը փոխվել էր: