close
Եղանակը Երևանում
8 Դեկտեմբերի 2019
+0°
+5°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Դեկ 2019
USD1478.03
GBP1627.41
EUR1530.47
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Զանգվածային ձերբակալություններ՝ Բաքվում. ձերբակալվել է մուսավաթականների առաջնորդը

Տարածաշրջան

12 Նոյեմբերի 2019, 17:05
 Զանգվածային ձերբակալություններ՝ Բաքվում. ձերբակալվել է մուսավաթականների առաջնորդը

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում «Մուսավաթ» կուսակցությունը բողոքի ցույցեր է կազմակերպել: Ցույցերի վայր են բերվել մեծ թվով ոստիկաններ: Նրանք ձերբակալել են «Մուսավաթ»-ի առաջնորդ  Արիֆ Հաջըլըին: Նրա մեքենան կանգնեցրել են ու ձերբակալել նրան: Թե ո՞ւր են տարել Հաջըլըին, չի հաղորդվում:

Բաքվի քաղաքային իշխանության շենքի մոտակայքում գտնվող «Իչերի շեհեր» մետրոյի կայարանի մոտակայքում ձերբակալվել են նաև կուսակցության փոխնախագահներ Սահավաթ Սոլթանլըն, Ֆարաջ Քերիմլին և այլ ցուցարարներ: Ձերբակալությունները տեղի է են ունեցել այն ժամանակ, երբ նրանք զրուցելիս են եղել լրագրողների հետ:

Ձերբակալվել են նաև կանայք, որոնք նույնպես հարցազրույց են տվել լրագրողներին և հայտարարել, որ իրականացնում են իրենց սահմանադրական իրավունքը: Ձերբակալությունները կատարվել են նաև քաղաքացիական հագուստով ոստիկանների կողմից: Ըստ ադրբեջանական «Թուրան» գործակալութան՝ ձերբակալվածների թիվը հասնում է 17-ի:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica