close
Եղանակը Երևանում
12 Դեկտեմբերի 2019
+2°
+5°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Դեկ 2019
USD1478.02
GBP1628.02
EUR1529.79
RUB17.53
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փաշինյանը պետք է հասկանա, որ ԿԳՄՍ նախարարը սպառում է իր ստեղծած քաղաքական կապիտալը. Արգիշտի Գևորգյան

Քաղաքական

12 Նոյեմբերի 2019, 16:30
 Փաշինյանը պետք է հասկանա, որ ԿԳՄՍ նախարարը սպառում է իր ստեղծած քաղաքական կապիտալը. Արգիշտի Գևորգյան

Նիկոլ Փաշինյանը պետք է հասկանա, որ Արայիկ Հարությունյանն այս պահին ուղղակի սպառում է իր ստեղծած քաղաքական կապիտալը և ոչ մի բան չի ավելացնում դրան. ըստ Yerkir.am-ի՝  այսօր ԿԳՄՍ նախարարության առջև հայտարարեց ՀՅԴ ՀԵՄ անդամ Արգիշտի Գևորգյանը, որը նոյեմբերի 7-ից ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող բողոքի ակցիայի նախաձեռնողներից է:

«Փաշինյանը պետք է հասկանա, որ սա իր անձի դեմ չէ ուղղված. Արայիկ Հարությունյանը խախտել է կարմիր գծեր և պետք է գնա, ու դրանով Փաշինյանը պետք է ցույց տա, որ իր թիմում սխալները չպետք է ներվեն»,- հավելեց նա:

Գևորգյանը նշեց, որ մինչ այժմ Արայիկ Հարությունյանի կողմից չի տեսել որևէ քայլ, որը կտաներ քննարկման, դրա փոխարեն վիրավորել է երիտասարդներին՝ անվանելով նրանց «անդաստիարակներ»: Դրան ՀՅԴ երիտասարդները չեն պատասխանել՝ իրենց ավելի բարձր պահելով, քան նախարարը:

«Արայիկ Հարությունյանը կարող է հիմա էլ իջնել քննարկման, թող հայտարարի, որ ցանկանում է քննարկում, մենք այդքան էլ «բոբո ձյաձաներ» չենք: Պատը շարել է Արայիկ Հարությունյանը, նա էլ պետք է քանդի այն: ՀՅԴ երիտասարդությունը ձևակերպել է այն մտահոգությունները, որոնք առկա են հասարակության, մանավանդ՝ երիտասարդության շրջանում: Արայիկ Հարությունյանը մոռացել է, որ ինքը եկել է ժողովրդային ալիքով, որն էլ կարող իրեն տանել, և պետք է հաշվի նստել ժողովրդի տրամադրությունների հետ»,- ընդգծեց Արգիշտի Գևորգյանը և հավելեց, որ ողջունում են բուհերի ազատությունը, սակայն այն, ինչ  պարտավոր է անել պետությունը, պետք չէ գցել բուհերի վրա, ՀՀ-ում հարցերը չպետք է նման կերպ լուծվեն:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica