close
Եղանակը Երևանում
12 Դեկտեմբերի 2019
+2°
+5°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Դեկ 2019
USD1478.02
GBP1628.02
EUR1529.79
RUB17.53
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը դիմել է Պոմպեոյին՝ Վաշինգտոնում Էրդողանի թիկնապահների կողմից աերոզոլ կիրառելու առիթով հետաքննության արդյունքները հրապարակելու խնդրանքով

Աշխարհ

12 Նոյեմբերի 2019, 13:08
 ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը դիմել է Պոմպեոյին՝ Վաշինգտոնում Էրդողանի թիկնապահների կողմից աերոզոլ կիրառելու առիթով հետաքննության արդյունքները հրապարակելու խնդրանքով

Պետդեպարտամենտի աշխատակիցների հրապարակած գաղտնազերծված հաշվետվության մեջ նշվում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահները «անհայտ ծագմամբ աերոզոլ» են կիրառել 2017 թվականի մայիսին Վաշինգտոնում. Yerkir.am-ին հայտնում են ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից:

Պետդեպարտամենտում անվտանգության ապահովման բաժնի լիազորված անձը պաշտոնական հաշվետվության մեջ մանրամասնել է, որ մայրաքաղաքի ոստիկանության աշխատակիցները հայտարարություն են տարածել առ այն, որ Թուրքիայի նախագահի անվտանգության ուժերը Էրդողանի այցի դեմ բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ կիրառել են անհայտ ծագման աերոզոլ։

Լիազորված անձը պատասխանատու է եղել Թուրքիայի նախագահ Էրդողանի անվտանգության համար Վաշինգտոն կատարած այցի ընթացքում։

Հավելենք, որ ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը դիմել է պետքարտուղար Մայք Պոմպեոյին՝ անվտանգության օտարերկրյա ուժերի կողմից ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում ամերիկացիների դեմ աերոզոլ կիրառելու առիթով հետաքննության արդյունքները հրապարակելու խնդրանքով։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica