close
Եղանակը Երևանում
12 Դեկտեմբերի 2019
+2°
+5°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Դեկ 2019
USD1478.02
GBP1628.02
EUR1529.79
RUB17.53
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանության մեկնաբանությունը ՀՀ քաղաքացիների կողմից Ղրիմի տարածք այցի վերաբերյալ

Աշխարհ

12 Նոյեմբերի 2019, 12:50
 ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանության մեկնաբանությունը ՀՀ քաղաքացիների կողմից Ղրիմի տարածք այցի վերաբերյալ

ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանությունը հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է ՀՀ մի խումբ քաղաքացիների՝ Ղրիմի տարածք այցին:

Դեսպանատան մեկնաբանության մեջ նշվում է.

«ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատունն ուշադրություն դարձրեց որոշ ԶԼՄ-ների կողմից տարածված տեղեկատվությանը, թե Ռուսաստանի կողմից ժամանակավոր օկուպացված Ղրիմի Ինքնավար Հանրապետության տարածք հերթական անգամ ապօրինի այց են կատարել մի խումբ ՀՀ քաղաքացիներ:

Այս խմբի անդամների մեծ մասն առաջին անգամ չէ, որ խախտում են ժամանակավոր օկուպացված Ղրիմի Ինքնավար Հանրապետության տարածք այցելությունների վերաբերյալ ուկրաինական օրենսդրությունը: Այս կապակցությամբ կցանկանայինք հիշեցնել, որ օկուպացված  տարածքներ մուտք գործելու կարգը խախտելու համար նախատեսված է ոչ միայն վարչական, այլեւ քրեական պատասխանատվություն՝ համապատասխան Ուկրաինայի օրենսդրությանը:

Հատկապես մտահոգիչ են զեկույցները, որ նշված խմբի անդամները, իբր, Ռուսաստանի օկուպացիոն իշխանությունների ներկայացուցիչների հետ քննարկել են «Հայաստանի եւ Ղրիմի միջեւ հումանիտար, տնտեսական, առեւտրային եւ զբոսաշրջային հարաբերությունների հաստատման» հարցը, ինչն ուղղակիորեն կլիներ 1996 թվականի մայիսի 14-ի Ուկրաինայի եւ Հայաստանի Հանրապետության միջեւ Բարեկամության եւ համագործակցության մասին պայմանագրի 1-ին հոդվածի խախտում:

Բացի այդ, Ռուսաստանի Դաշնության ազդեցության տակ գտնվող որոշ հայկական լրատվամիջոցները հայտնում են, որ այդ անձինք իրենց անվանում են «Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչներ», ինչը մտահոգիչ է:

Այս կապակցությամբ դիմում ենք Հայաստանի քաղաքացիներին` պահպանել ժամանակավոր օկուպացված Ղրիմի Ինքնավար Հանրապետության տարածք այցելելու կարգը, ինչպես հաստատվել է «Ուկրաինայի ժամանակավոր օկուպացված տարածք՝ անձանց մուտքի եւ ելքի կարգը հաստատելու մասին» Ուկրաինայի Նախարարների Կաբինետի որոշմամբ»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica