close
Եղանակը Երևանում
12 Դեկտեմբերի 2019
+2°
+5°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Դեկ 2019
USD1478.02
GBP1628.02
EUR1529.79
RUB17.53
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով բողոքի ցույցերը շարունակվում են

Հասարակություն

12 Նոյեմբերի 2019, 10:51
 ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով բողոքի ցույցերը շարունակվում են

Երիտասարդներն ամբողջ գիշեր մնացել են ԿԳՄՍՆ շենքի մոտ, իսկ ներկայումս ցույցի մասնակիցների մի մասը ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի շենքի մոտ աջակցում է բանասիրության, պատմության և այլ ֆակուլտետներից դասադուլ հայտարարած ուսանողներին, ապա շարժվելու են դեպի այլ ֆակուլտետներ և բուհեր՝ նախարարի հրաժարականի պահանջով. Yerkir.am-ին հայտնեց ՀՅԴ ՀԵՄ-ի անդամ, նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ուսանողական շարժման նախաձեռնողներից Գոռ Սարգսյանը:

ՀՅԴ ՀԵՄ անդամները շարունակելու են նստացույցն ու բողոքի երթը՝ ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով:

Հիշեցնենք՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաների մեկնարկը տրվել էր անցած շաբաթ: Բողոքի ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ Արայիկ Հարությունյանն անհամատեղելի է զբաղեցրած պաշտոնին: 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica