close
Եղանակը Երևանում
12 Դեկտեմբերի 2019
+2°
+5°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Դեկ 2019
USD1478.02
GBP1628.02
EUR1529.79
RUB17.53
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԵՊՀ ռեկտորի ԺՊ-ն կանչել է դեկաններին՝ «մեր համալսարանից չպետք է «թիվ» գնա վերեւներ». «Հրապարակ»

Մամուլի տեսություն

12 Նոյեմբերի 2019, 09:39
 ԵՊՀ ռեկտորի ԺՊ-ն կանչել է դեկաններին՝ «մեր համալսարանից չպետք է «թիվ» գնա վերեւներ». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ԵՊՀ-ն ալեկոծված է։ Երեկ առավոտ վաղ ռեկտորի ԺՊ Գեղամ Գեւորգյանն իր մոտ է կանչել դեկաններին, «ինստրուկտաժ» արել․ «Էական չէ՝ ուսանողները դասի կգան, թե չէ, կարող եք ասել` չգան, բայց թող չմասնակցեն էդ միտինգին, մեր բուհից որեւէ մեկը չպետք է մասնակցի»։

Անգամ անկեղծացել․ «Ես պակա՞ս ազգային տղա եմ, դե՞մ եմ ավանդական արժեքներին, այո, պետք է պայքարել, բայց մեր համալսարանից չպետք է «թիվ» գնա վերեւներ։ Որ ես համալսարանի դուռը փակում էի էն ժամանակ, չգիտեի՞ ում առջեւ եմ փակում»:

Հիմա ռեկտորի ԺՊ-ն ո՞ւմ դեմ է պայքարում, թե՞ փորձում է ամեն ինչ անել, որ դառնա ռեկտոր, որովհետեւ այս պայքարի արդյունքում անհնար կդառնա «սորոսական» Հովհաննես Հովհաննիսյանի ռեկտոր դառնալը։ «Երկուսը` մեկում, բայց, միեւնույն է` ԵՊՀ ուսանողներն են բողոքավորների գերակշիռ մասը, դասապրոցեսը տապալված է»,- ասաց մեր աղբյուրը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica