close
Եղանակը Երևանում
7 Դեկտեմբերի 2019
-1°
+5°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
7 Դեկ 2019
USD1478.03
GBP1627.41
EUR1530.47
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀակաԿԳՄՍական ընդվզումը և՛ սպասված էր, և՛ տրամաբանական. Արման Աբովյան

Բլոգեր

11 Նոյեմբերի 2019, 19:53
 ՀակաԿԳՄՍական ընդվզումը և՛ սպասված էր, և՛ տրամաբանական. Արման Աբովյան

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Իրականում ամբողջ բոլոլան ԿԳՄՍ նախարարի շուրջ հասունացել էր բավականին շուտ և իշխանության փորձերը վերագրել ամեն ինչ "մութ" ուժերի սադրանքների չափազանց սխալ է։
Ես բազմաթիվ անգամներ գրել եմ, ասել եմ, մատնանշել եմ որ "հեղափոխական" դրսևորումները, որոնք ցուցաբերում է նախարարը, կտրուկ անընդունելի են հայ հասարակաթյան կողմից շատ պարզ պատճառով՝ մենք լինելով ազգակենտրոն հասարակություն, չենք կարող ընկալել նեբլիբերտարիանական "կոսմոպոլիտ“ (վատ առումով իհարկե) քայլերը։ Ասեմ ավելին, ես անձամբ համարում եմ ԿԳՄՍ նախարարի վարած քաղաքականությունը նվազագույնը՝ տարօրինակ և անհիմն ռադիկալ։ Սկսած մարմնավաճառ տրանսվեստիտի հանդիպումից վերջացրած շարունակական սկանդալային որոշումներով։
Ախր ինչպես բացատրեմ մեր իշխանավորներին, որ ինքնահավանությունը և համոզմունքը՝ թե իրենք երբեք չեն սխալվում (իսկ իշխանության կողմից արձագանքը հենց այս մոտեցումն է փաստում) շատ վտանգավոր է երկրի համար։
Մի խոսքով, այսօր հակաԿԳՄՍական ընդվզումը և՛ սպասված էր, և՛ տրամաբանական»։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica