close
Եղանակը Երևանում
9 Դեկտեմբերի 2019
+0°
+6°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Դեկ 2019
USD1478.03
GBP1627.41
EUR1530.47
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պահանջում եմ Արայիկ Հարությունյանի հրաժարականը. Արթուր Ալեքսանյան

Բլոգեր

11 Նոյեմբերի 2019, 19:22
 Պահանջում եմ Արայիկ Հարությունյանի հրաժարականը. Արթուր Ալեքսանյան

Ֆեյսբուքյան օգտատեր Արթուր Ալեքսանյանն իր էջում գրել է.

«Պահանջում եմ Արայիկ Հարությունյանի հրաժարականը։

ԿԳՄՍԵ սուպերնախարարը իր քաշով մեկ փորձում է կանխել կրթական համակարգի զարգացումը Հայաստանում, դրա փոխարեն խթանելով ցածրակարգ արտամշակութային երևույթներ, կատարելով գլոբալիստական համահարթեցման ծրագիր։ Մարդկանց պարզունակացմանը ուղղված գործընթացները աշխարհում առաջացրել են տասնյակ պետությունների զայրույթը և այժմ գնում է դրան հակառակ գործընթացը, այնինչ նավից հետ ընկած մի շարք հակաազգային էլեմենտներ ծովի փրփուրներից կախված խեղդամահ լինելով փորձում են հասնել հեռացող նավին։
Այդպես էլ մարդու պես քայլել չսովորեցին, այնինչ սողալն ու լողալն էլ արդեն չի ստացվում։

Պահանջում ենք՝
01 • Արայիկ Հարությունյանի և Արևիկ Անափիոսյանի հրաժարականները։
02 • Բարձրացնել ուսուցիչների աշխատավարձերը։
03 • Ապահովել Հայոց եկեղեցու պատմություն և Ռազմագիտություն առարկաների հետագա և շարունակական դասավանդումը կրթական հաստատություններում։
04 • Անհապաղ ստեղծել ազգային կրթական հայեցակարգ՝ խթանելով ազգային պահպանողականությունը, որն ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ։
05 • Դադարեցնել ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի լուծարման շուրջ ցանկացած քննարկում։
06 • Դադարեցնել հասարակության մեջ ազգային մշակույթն ու կրթությունը որպես հետադիմության ու սահմանափակության ցուցանիշ սերմանելու քողարկված քարոզը:
07 • Դադարեցնել կրթության ոլորտում առաջատարի դեր ստանձնած մի շարք մասնավոր դպրոցների նկատմամբ պետության կողմից տարբերակված մոտեցման դրսևորումը:
08 • Դադարեցնել անտարբեր վերաբերմունքը ազգային մշակույթի նկատմամբ, խթանելով ազգային մշակույթի ճանաչելիությանն ու տարածմանն ուղղված կրթական և մշակութային ծրագրերին։
09 • Դադարեցնել այլասերման քարոզը և ՀՀ պետական բյուջեի հաշվին ոչինչ չասող ծրագրերի ֆինանսավորումը:
10 • Դադարեցնել հակաազգային կրթական օրակարգի թելադրումը օտարերկրյա հիմնադրամների կողմից և միջամտությունը կրթական ծրագրերին։
11 • Վերականգնել ‹‹Հայ Ասպետ›› հեռուստանախագծի ֆինանսավորումը՝ միաժամանակ ֆինանսավորել և աջակցել հեռուստաեթերում ազգային շեշտադրմամբ կրթող նոր հեռուստանախագծերի»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica