«Է փակեք, պետությունն էլ փակեք»․ Կարին Տոնոյան
Քաղաքական

«Մեր երեխաները, եթե մինչև հիմա որոշ գիտելիք ստացած էին գնում բանակ, հիմա ընդհանարապես ոչինչ չիմանալով կգնան: Ինձ ամենաշատն այստեղ զայրացնում է թեթևամիտ վերաբերմունքը «Ռազմագիտություն» առարկայի նկատմամբ, որովհետև դա այնքան լուրջ խնդիր է, որ պետք էր դրսից բերել լրջագույն մասնագետների և մտածել՝ ինչպես մեր դպրոցներում ու բուհերում խորացնել այդ առարկան, որ բանակ գնացող զինվորը «էշ նահատակ» չդառնա»,- ասաց «Հայ ասպետ» հիմնադրամի հիմնադիր տնօրեն Կարին Տոնոյանը:
Ըստ նրա՝ որտեղ խնդիր են տեսնում, որոշում են փակել, խնդիրը լուծելու փոխարեն. «Է փակեք, պետությունն էլ փակեք»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ից սկսվել է ՀՅԴ ՀԵՄ նախաձեռնած՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող բողոքի ակցիան, որին մասնակցում են ԵՊՀ ու այլ համալսարանների ուսանողներ, հասարակական կազմակերպություններ և այլն:
Մանրամասները՝ տեսանյութում: