Իրանի «Ռոստոմ» Երիտասարդական միությունը ևս միացավ ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջին
Քաղաքական

Իրանի «Ռոստոմ» Երիտասարդական միությունը ևս միացավ ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջին`հայտնում է Yerkir.am-ը։
ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող՝ աշխարհի ՀՅԴ երիտասարդական–ուսանողական կազմակերպությունների թիվը համալրվում է: Այդ առթիվ իր ֆեյսբուքյան էջում հատուկ տեսաուղերձ է հրապարակել Թեհրանի «Ռոստոմ» Երիտասարդական միությունը՝ կից գրությամբ, որտեղ ասվում է. ·
«Չկայ դրսի և ներսի Դաշնակցութիւն։
Կայ մէկ միասնական Դաշնակցութիւն։
Ռ.Ե.Մ. -ը միանում է Հ.Ե.Մ.-ի ընկերներին պահանջելով նախարարի հրաժարականը։
#Արայիկ_Գնա_Տուն #պատվով_հեռացիր
@arayik.harutyunyan.official»:
Yerkir.am-ը ստորև ներկայացնում է նաև նշյալ տեսաուղերձը.
Yerkir.am-ը պարբերաբար տեղեկացրել է, որ ուսանողական շարժմանն են միացել ՀՅԴ Լոնդոնի և Մոնրեալի, Ավստրալիայի, Կիպրոսի, Լիբանանի, Իրանի ուսանողական երիտասարդական – ուսանողական կազմակերպությունները: Yerkir.am-ը հրապարակել էր ՀՅԴ Լիբանանի և Իրանի երիտասարդական միությունների՝ Հայաստանի ուսանողական շարժմանը միանալու մասին հայտարարությունները, իսկ ավելի վաղ ներկայացրել էր աշխարհի տարբեր երկրներում գործող մի շարք՝ ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միությունների կոչերը, հայտարարություններն ու տեսաուղերձները, որոնցով նրանք միանում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին՝ այդպիսով իրենց զորակցությունը հայտնելով Հայաստանի երիտասարդական-ուսանողական շարժմանը: