close
Եղանակը Երևանում
9 Դեկտեմբերի 2019
+1°
+6°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Դեկ 2019
USD1478.03
GBP1627.41
EUR1530.47
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ի պատիվ Հայ դատի հանձնախմբերի՝ պետք է ասել, որ նրանք կարողանում են գործել համակարգված և արդյունավետ. ՀՀ նախագահ

Հասարակություն

11 Նոյեմբերի 2019, 17:37
 Ի պատիվ Հայ դատի հանձնախմբերի՝ պետք է ասել, որ նրանք կարողանում են գործել համակարգված և արդյունավետ. ՀՀ նախագահ

Նոյեմբերի 9-ին Բրյուսելում տեղի է ունեցել Հայ Դատի դրամահավաք, որի ընթացքում հանգանակվել է 2 400 000 դոլար:

Միջոցառման ընթացքում ԵՄ-ում և Բելգիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Թաթուլ Մարգարյանն ընթերցել է ՀՅԴ Բյուրոյի նախաձեռնած հավաքի մասնակիցներին ուղղված՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ողջույնի խոսքը, որում ասվում է. 

«Սիրելի՛ հայրենակիցներ, Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների հարգարժա՛ն  ներկայացուցիչներ, տիկնա՛յք, և պարոնա՛յք

Ողջունում եմ բոլորիդ և ուրախ եմ, որ մեկ հարկի տակ են հավաքվել հայ  ժողովրդի ճակատագրի հանդեպ սրտացավ, Հայկական հարցի արդար լուծմամբ շահագրգիռ, Հայ դատը առաքելություն հռչակած մարդիկ՝ ազգային, պետական, հասարակական ու քաղաքական գործիչներ, գործարարներ ու բարերարներ տարբեր երկրներից և քաղաքներից:

Հարգելի՛ բարեկամներ,

Հայ դատի առաջնահերթ առաքելությունը եղել ու մնում է Հայոց ցեղասպանության ճանաչումը: Դա ոչ միայն առաքելություն է, այլև՝ պարտք և պարտավորություն:

Անշուշտ, այն ազգանպաստ գործունեությունը, որ ծավալում են Հայ Յեղափոխական Դաշնակցության, Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակները աշխարհի տարբեր երկրներում, տեսանելի չէ ամենայն մանրամասնությամբ: Սակայն նկատի ունենանք, որ այդ գործընթացն ինչ-որ առումով նման է դիվանագիտությանը, որտեղ ամեն ինչ չէ, որ բացահայտ է:

Ի պատիվ Հայ դատի հանձնախմբերի՝ պետք է ասել, որ, գտնվելով տարբեր երկրներում, նրանք կարողանում են գործել համակարգված և արդյունավետ: Նրանց ջանքերի շնորհիվ է նաև, որ տարբեր պետություններ, խորհրդարաններ, միջազգային կառույցներ ընդունել են Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող իրավական ակտեր: Ամենաթարմ վկայությունը ԱՄՆ Ներկայացուցկիչների պալատի՝վերջերս ընդունած թիվ 296 բանաձևն է, որն արձանագրում է ՝ Միացյալ Նահանգների կառավարությունը պետք է պաշտոնապես ճանաչի և ոգեկոչի Հայոց ցեղասպանությունը, չմասնակցի փաստի ժխտմանը և խրախուսի Հայոց ցեղասպանության հանրային ըմբռնումը:

Այդ ամենը Հայաստանի Հանրապետության պետական ու դիվանագիտական կառույցների, ինչպես նաև տվյալ երկրների պատկան մարմինների, հասարակական կազմակերպություններ, նաև սփյուռքի մեր հայրենակիցների, ավանդական կուսակցությունների, ազգային և եկեղեցական կառույցների, նրանց աջակիցների, բարեկամների, ընկերների լայն շրջանակի քրտնաջան աշխատանքի, հսկայական ջանքերի արդյունք է:

Օգտվելով առիթից՝ խորին շնորհակալություն եմ հայտնում Հայ դատի գրասենյակներին ու հանձնախմբերին, Հայ դատի նվիրյալներին, անհատներին, աջակիցներին հայանպաստ գործունեության, հայրենասիրության ու համազգային բարձր գիտակցության համար:

Հարգելի՛ ներկաներ, ժամանակակից աշխարհն առաջ է ընթանում մեծ արագությամբ: Ուստի անհրաժեշտություն կա հռչակած նպատակները, ռազմավարությունն ու մարտավարությունը համապատասխանեցնել այսօրվան: Հայ դատի գրասենյակների և հանձնախմբերի աշխատանքները, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցից բացի, ընդգրկում են նաև այլ ոլորտներ: Հայաստանի միջազգային վարկի ամրապնդմանը, նրա տնտեսական հզորացմանն ու առաջընթացին, Արցախի հարցի արդարացի լուծմանն ու Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչմանն աջակցելը համազգային այն առաջնահերթություններից են, որոնք համահունչ են Հայ դատի գրասենյակների և հանձնախմբերի գործունեությանը: Այս առումով դրվատելի է նրանց օգտակար մասնակցությունն այս գործընթացներին:

Անշուշտ, Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակները քաջատեղյակ են այն խնդիրներին, որոնք արդիական են մեր ժողովրդի, Հայաստանի և Արցախի հանրապետությունների, սփյուռքի հայկական գաղթօջախների համար: Համոզված եմ, որ Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակները, որպես ազգային կառույցներ, հաջողության կհասնեն իրենց ծրագրերում ՝ ջանքերի մեկտեղմամբ, համազգային շահի միասնական գիտակցումով:

Կրկին ողջունում եմ բոլորիդ, մաղթում հաջողություն և ամենյան բարիք»: 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica