close
Եղանակը Երևանում
6 Դեկտեմբերի 2019
+0°
+4°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Դեկ 2019
USD1477.94
GBP1627.63
EUR1530.13
RUB17.49
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արայիկ Հարությունյանը պատրա՞ստ է 80 հազար դրամով աշխատել. Գևորգ Գյուլումյան

Հասարակություն

11 Նոյեմբերի 2019, 17:28
 Արայիկ Հարությունյանը պատրա՞ստ է 80 հազար դրամով աշխատել. Գևորգ Գյուլումյան

Անցած տարվանից ԿԳՄՍՆ-ի կողմից կասկածի տակ է դրվել նաև Հայաստանի ԳԱԱ-ի  կարևորության հարցը: Մինչ հարևան Ադրբեջանը հակահայկական գործունեությամբ է զբաղվում, մերոնք փակում են մեր ակադեմիան. Yerkir.am-ի հաղորդմամբ՝ այսօր հայտարարել է ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող ուսանողական շարժման նախաձեռնող անդամ, ԵՊՀ ուսանող Գևորգ Գյուլումյանը:

«Թող Արայիկ Հարությունյանն ասի, թե վերջին պետպատվերը ե՞րբ է տրվել ակադեմիային»,- հարցադրում արեց նա՝ նշելով. «Իհարկե, տեղում խնդիրներ կան, բայց երբևէ հարց տվե՞լ եք, թե որքա՞ն գումար է ստանում ակադեմիայի գիտաշխատողը: Կառավարության անդամների աշխատավարձերն «իներցիայով» բարձրանում, հասնում են մեկուկես միլիոնի, իսկ ակադեմիայում մարդիկ 80 հազար դրամ են ստանում: Հետաքրքիր է` Արայիկ Հարությունյանը պատրա՞ստ է 80 հազար դրամով աշխատել»:

Գևորգ Գյուլումյանն անդրադարձավ նաև բուհերի դասախոսների աշխատավարձի խնդրին: «Դուք գիտե՞ք` որքան են ստանում դասախոսները: Բուհական դասավանդման ծրագրերի փոփոխման, արդիականացման ու կատարելոգործման մասին են խոսում, բայց մոռանում են, որ դասախոսը շատ նվաստացուցիչ աշխատավարձ է ստանում, այդ մարդիկ, իրենց թերություններով հանդերձ, թաղված են կենցաղային խնդիրների մեջ, այդ վիճակում հնարավո՞ր է նորմալ աշխատել»,- մանրամասնեց նա:

«Պատկառելի տարիքով դասախոսներ կան՝ դոկտորների ու պրոֆեսորների մակարդակով, որ անգամ ճաշին պատշաճ ընդմիջման համար միջոցներ չունեն, և տնից դասի, դասից տուն են գնում՝ երթուղայինի մեջ կռացած: Մի՞թե նրանց վաստակն այդպես է գնահատվում»,- խոսքը եզրափակեց Գևորգ Գյուլումյանը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica