close
Եղանակը Երևանում
8 Դեկտեմբերի 2019
+3°
+5°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Դեկ 2019
USD1478.03
GBP1627.41
EUR1530.47
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արսեն Թորոսյանի մասին հոդվածները մեծամասամբ բացասական են. «Մեդիա պաշտպան»

Քաղաքական

11 Նոյեմբերի 2019, 16:37
 Արսեն Թորոսյանի մասին հոդվածները մեծամասամբ բացասական են. «Մեդիա պաշտպան»

2019 թ-ի նոյեմբերի 1-ից 10-ը նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 289 հոդված, որոնցից 135-ը եղել է բացասական, 9-ը՝ դրական, 145-ը՝ չեզոք։

Նախարար Արսեն Թորոսյանի մասին հոդվածները մեծամասամբ բացասական են։ Ըստ լրատվականների, Հայաստանում պատրաստվում են ՁԻԱՀ-ի դեմ պատվաստում փորձարկել։ Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանն ասել է, որ նախարարությունը որևէ բան չունի ասելու։

 

Հրապարակումների համաձայն, Արսեն Թորոսյանն իր պաշտոնը ստացել է նախարար Արայիկ Հարությունյանի միջնորդությամբ և հիմա «Բաց հասարակության հիմնադրամ»-ին հարող մարդիկ ամեն ինչ անում են, որպեսզի Արայիկ Հարությունյանը հրաժարական չտա։ Այդ գործում ակտիվ է նաև Արսեն Թորոսյանը։

Լրատվականները նշում են, որ իրենց պարբերաբար ահազանգում և նշում են, որ հեմոդիալիզի նոր սարքավորումները 2-3 ամիս հետո շարքից դուրս են գալու, մինչդեռ նախկին սարքավորումներն, ըստ լրատվականների, առնվազն 1 տարի դիմանում էին։ Լրատվականների այն հարցին, թե ինչո՞ւ նախարարությունը չի վերադառնում նախկին սարքերին, Արսեն Թորոսյանն ասել էր, որ ոչ ոք չի ահազանգում։

ՀՀԿ անդամ Նարեկ Միրզոյանը նշում է, որ Շիրակի մարզի միակ ստացիոնար հակատուբերկուլյոզային բաժանմունքը խնդիրներ ունի։ Նա վարչապետի ուշադրությունն էր հրավիրել խնդրին․ «Ձեր սիրելի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի թեթև ձեռքի և «հանճարեղ» մտքի մտահաղացման շնորհիվ փակվում և օպտիմալացվում է Շիրակի մարզի միակ հակատուբերկուլյոզային բաժանմունքը, ինչի հետևանքով տուժում են ամբողջ տարածաշրջանի հիվանդները՝ գտնվելով ծանր սոցիալական վիճակում»։

Նշվում է նաև, որ Արսեն Թորոսյանը իր թիմակիցներից միայն Դավիթ Սանասարյանի հետ չէ, որ լարված հարաբերությունների մեջ է։ Նախարարը սակայն, նշել է, որ ոչ ոքի հետ տարաձայնություններ չունի, այդ թվում Դավիթ Սանասարյանի։

Արսեն Թորոսյանը հակածխախոտային պայքարի առաջամարտիկներից է։ Այս հարցում Արսեն Թորոսյանն ունի թե՛ կողմնակիցներ, թե՛ ընդդիմադիրներ։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica