close
Եղանակը Երևանում
11 Հուլիսի 2020
+17°
+27°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Հլս 2020
USD1486.73
GBP1613.77
EUR1549.62
RUB16.84
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նիկոլ Փաշինյանը խոսել է Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին

Քաղաքական

11 Նոյեմբերի 2019, 12:15
 Նիկոլ Փաշինյանը խոսել է Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին

Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 9-ին Արցախի Հանրապետությունում տեղի է ունեցել ՀՀ ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի պսակադրությունը, որին մասնակցել է Հայաստանի քաղաքական վերնախավը։ Այնտեղ էին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, մի շարք նախարարներ, պատգամավորներ և այլն. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է Times.am-ը:

Վարչապետ Փաշինյանի հետ ոչ ֆորմալ հանդիպում ունենալու առիթը իշխանական կուսակցության ներկայացուցիչներն օգտագործել են իրենց հուզող մի շարք հարցերի պատասխանները ստանալու համար։ Փաշինյանին մասնավորապես հարցրել են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով այս օրերին Երևանում ընթացող ուսանողական բողոքի ակցիաների մասին, որին ի պատասխան կառավարության ղեկավարը ասել է. «Եթե անգամ 10 հազար մարդ փողոց դուրս բերեն, եթե անգամ 24 ժամ նստացույց անեն, ինձ համար դա մի ցենտի արժեք չունի։ Արայիկ Հարությունյանը շարունակելու է պաշտոնավարել»։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica