Վրաստանի ԿԳՄՍ նախարարը հրաժարական է տվել. կհետևի՞ նրա օրինակին Արայիկ Հարությունյանը
Տարածաշրջան

Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Միխեիլ Բատիաշվիլին հրաժարական է տվել: Այս մասին նոյեմբերի 7-ի կառավարության նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան: Ըստ նրա՝ Միխեիլ Բատիաշվիլին անձնական դիմումի համաձայն է հեռացել նախարարի պաշտոնից:
Բատիաշվիլին նախարարի պաշտոնին էր նշանակվել 2018 թվականին: Թե ո՞վ կզբաղեցնի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնը, դեռևս հայտնի չէ:
Նշենք, որ արդեն մի քանի օր է՝ Թբիլիսիում անցկացվում են ցույցեր, որոնց պատճառը կինոթատրոններից մեկում «Եվ հետո մենք պարեցինք» ֆիլմի ցուցադրությունն է: Այն համասեռամոլ զույգի մասին է: