close
Եղանակը Երևանում
8 Դեկտեմբերի 2019
+0°
+5°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Դեկ 2019
USD1478.03
GBP1627.41
EUR1530.47
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արայիկ Հարությունյանը փորձում է հարցերը լուծել «Բաժանիր, որ տիրես» սկզբունքով. Գևորգ Գյուլումյան

Քաղաքական

11 Նոյեմբերի 2019, 10:46
 Արայիկ Հարությունյանը փորձում է հարցերը լուծել «Բաժանիր, որ տիրես» սկզբունքով. Գևորգ Գյուլումյան

Արայիկ Հարությունյանի կողմնակիցների հայտարարությունները, թե ուսանողներն ուղղորդված են դասախոսների կողմից և դասաժամի կռիվ են մղում, բացի այդ՝ Արայիկ Հարությունյանի պահվածքը, լղոզված արտահայտությունները, ինչպես նաև այն՝ «արվեստ» կոչվածը, բերել է եզրահանգման, որ Արայիկ Հարությունյանը՝ որպես նախարար, անելիք չունի. ըստ Yerkir.am-ի՝ նշեց ԵՊՀ ուսանող Գևորգ Գյուլումյանը, որը ԵՊՀ-ում Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող դասադուլի նախաձեռնողներից է:

Հիշեցնենք, որ այսօր ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները շարունակվում են: ԵՊՀ մի շարք ֆակուլտետների ուսանողներ այսօր վերսկսել են դասադուլը: ԵՊՀ ուսանողները ՀՅԴ ՀԵՄ-ի երիտասարդների հետ գնում են մյուս համալսարանները իրազեկման նպատակով, որից հետո նստացույցը կշարունակվի ԿԳՄՍՆ-ի շենքի առջև:

Գևորգ Գյուլումյանը նշեց, որ այլ համալսարաններից ևս մասնակցության ցանկություն են հայտնել, դասադուլներ են տեղի ունենում Շիրակի պետական համալսարանում, Վանաձորի և Գավառի պետական համալսարանները նույնպես պատրաստվում են միանալ:

«Մեր ակցիան կուսակցական, քաղաքական չէ: Արայիկ Հարությունյանի՝ ՀՅԴ երիտասարդներին «անդաստիարակ» անվանելը ավելի ամրապնդեց մեր տեսակետը նրա վերաբերյալ. երբ հայտարարեց, որ պատրաստ է մնացած այլ ուսանողների հետ հանդիպել, ցանկանում էր սեպ խրել: Չգիտեմ, թե որտեղ է կարդացել «Բաժանիր, որ տիրես» առածը,  բայց փորձում էր այդ կերպ հարց լուծել: Այստեղ քաղաքական ենթատեքստ չկա: Սա հակակառավարական ակցիա չէ, ինչի մասին վկայում են այստեղ գտնվող՝ իշխանական հայացքներ ունեցող երիտասարդները»,- նշեց Գյուլումյանը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica