close
Եղանակը Երևանում
8 Դեկտեմբերի 2019
+3°
+5°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Դեկ 2019
USD1478.03
GBP1627.41
EUR1530.47
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

3 «չռփվածների» ռևանշիստական նկրտումները, Երկրապահի, դաշնակցության և Սերժ Սարգսյանի դեմ

Հասարակություն

11 Նոյեմբերի 2019, 08:59
 3 «չռփվածների» ռևանշիստական նկրտումները, Երկրապահի, դաշնակցության և Սերժ Սարգսյանի դեմ

Կային-չկային 3 գրանտակերներ, սորոսի վաստակ ընկերներ՝ Արթուր Սաքունց, Գեորգի Վանյան, Լևոն Բարսեղյան անուններով: Նրանք շատ էին սիրում Սորոս պապիկից և Լարիսա տատիկից ստանալ կլորիկ գումարներ և փոխարենը կատարել առաջադրանքներ: Եվ օրերից մի օր, ավելի ստույգ՝ 2009 թվականին պարզվեց, որ 3 ընկերներից Գեորգի Վանյանը պետք է Հայաստանում իրականացնի ադրբեջանական ֆիլմերի փառատոն: Ընկերներով դիմեցին կինոթատրոններին, հետո ֆիլմեր ցուցադրելու հնարավորություն ունեցող տարբեր սրահների, դահլիճների, բայց նույնիսկ պայմանավորվածություններ ձեռք բերելուց հետո վերջին պահին սրահների տերերը չեղյալ էին հայտարարում պայմանավորվածությունները և հրաժարվում ցուցադրել ադրբեջանական ֆիլմեր: Միակ բանը, որ նրանց հաջողվեց, իրենց և իրենց ընկերների համար այդ ֆիլմերը ցուցադրելն էր. գրում է Haymedia.am-ը:

3 տարի պայքարից հետո 2012-ին որոշվեց, որ «Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոն»-ի նախագահ Գեորգի Վանյանի ադրբեջանական ֆիլմերի փառատոնը պետք է կայանա ապրիլի 12-ին սորոսական Լևոն Բարսեղյանի՝ Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի շենքում: Սակայն 2012-ի վաղ առավոտից Գյումրիի «Ասպարեզ» ակումբը հայտնվեց հայրենասեր երիտասարդների, հատկապես ՀՅԴաշնակցություն կուսակցության անդամների և երիտասարդ երկրապահների շրջափակման մեջ, ովքեր ստիպեցին չեղյալ հայտարարել ադրբեջանական ֆիլմերի փառատոնը: Լևոն Բարսեղյանը և Գեորգի Վանյանը հայտնվեցին քաշքշուքի մեջ, որտեղ նրանք մի քանի անգամ «կերան» լավ «չռփոցներ»: Սակայն Գեորգի Վանյանը հայտարարեց, որ ադրբեջանական ֆիլմերի իր փառատոնը, միևնույն է, կայանալու է, սակայն այլ մի օր և այլ վայրում: Նրան ճանապարհեցին սուլոցներով, հայհոյանքով, վրան ձվեր նետելով, թուրք և դավաճան անվանելով:
Նույն 2012-ի ապրիլին պարզ դարձավ, որ ադրբեջանական ֆիլմերի փառատոնն իրականացնելու հերթական փորձը կատարվելու է ապրիլի 17-ին արդեն նրանց 3-րդ ընկերոջ՝ Արթուր Սաքունցի Հելսինկյան քաղաքացիական ասսամբլեայի Վանաձորի գրասենյակի հատկացրած տարածքում: 2012-ի ապրիլի 16-ի առավոտվանից մի քանի տասնյակ հասրարակական կազմակերպությունների, ԲՈՒՀ-էրի և կուսակցական երիտթևերի ակտիվ երիտասարդներ շրջապատեցին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը և իրենց կոչ-բողոքը փոխանցելով կառույցի ղեկավար Արթուր Սաքունցին՝ հորդորեցին ամիջապես չեղյալ հայտարարել կայանալիք ֆիլմերի փառատոնը և ընդհանրապես հետ կանգնել նման միջոցառումներ կազմակերպելու ցանկությունից: Արթուր Սաքունցը տեղից դուրս եկավ և հավաքվածների առաջ բարձրախոսով հայտարարեց, որ ադրբեջանական ֆիլմերի փառատոնը հետաձգվում է, որից հետո իր գրասենյակի պատերի հետ միասին արժանացավ երիտասարդների նետած ձվերի հարվածներին: Կոտրվեցին մի քանի ապակիներ, որից հետո Արթուր Սաքունցը հանձնվեց և հայտարարեց փառատոնի չեղարկման մասին:

Ադրբեջանական ֆիլմերի փառատոնի տապալման այս դեպքերի հետևում մասնավորապես կանգնած էին ՀՅԴ երիտթևը և երկրապահները: Գեորգի Վանյանը, Արթուր Սաքունցը, Լևոն Բարսեղյանը այս ամենից հետո դեռ երկար էին ճաշակում իրենց ցանածի պտողները: Նրանց ամենուր դավաճան և ծախված էին անվանում, ստորացնում… Եվ փաստորեն այդ ստորացվածի, հայհոյվածի, «չռփվածի» ոգով էլ նրանք շարունակում էին ապրել ու գործել:

Արթուր Սաքունց , Գեորգի Վանյան, Լևոն Բարսեղյան եռյակը կատարվածի մեջ ամենաշատը մեղադրում էր հենց դաշնակցությանը, երկրապահներին և Հայաստանի կառավարությանը՝ մանսավորապես Սերժ Սարգսյանին, որ ոստիկաններն ու ուժայինները «տեր չկանգնեցին» նրանց և չպաշտպանեցին ժողովրդի արդար դատաստանից:

Այսօր սակայն՝ «թավշյա հեղափոխություն»-ից հետո երբ նաև տարիներ են անցել 2009-ի 2012-ի դեպքերից և Հայաստանի ժողովրդի մեծ մասը մոռացել է նրանց արարքների մասին, Արթուր Սաքունց, Գեորգի Վանյան, Լևոն Բարսեղյան եռյակից վերջին 2-ի ձեռքերը շատ են երկարել, լեզուներն էլ հետը, և այսօր նրանք փորձում են մոռացության մատնել իրենց անցյալը և իրականացնել իրենց ռևանշիստական նկրտումները, որպեսզի դուրս գան «չռփված» մնացածի հոգեկան բարդույթից:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica