close
Եղանակը Երևանում
14 Նոյեմբերի 2019
+2°
+12°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Նմբ 2019
USD1477.46
GBP1613.63
EUR1526.02
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով կժամանի Հայաստան

Քաղաքական

9 Նոյեմբերի 2019, 14:57
 Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով կժամանի Հայաստան

 

Նոյեմբերի 10-ից 11-ը պաշտոնական այցելությամբ Հայաստան կժամանի Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Այցի շրջանակներում նախատեսվում են ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումները Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ, ինչպես նաև այց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ Ծիծեռնակաբերդ: 

Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները կմասնակցեն նաև Հայրենական Մեծ պատերազմի 75-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը: Հայաստանի Դիվանագիտական դպրոցի նախաձեռնությամբ Սերգեյ Լավրովը զրույց-քննարկում կունենա նաև Դիվանագիտական դպրոցի սաների և Հայաստանի տարբեր բուհերի ուսանողների հետ հանդիպմանը:

Ի՞նչ եղանակ է սպասվում
13 Նոյեմբերի 2019, 17:54 Ի՞նչ եղանակ է սպասվում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica