close
Եղանակը Երևանում
5 Ապրիլի 2020
+13°
+16°Ցերեկ
+3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Ապր 2020
USD1502.97
GBP1618.25
EUR1543.86
RUB16.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Առողջապահության նախարարությունում նոր սկանդալ է հասունանում «168 Ժամ»

Մամուլի տեսություն

9 Նոյեմբերի 2019, 10:25
 Առողջապահության նախարարությունում նոր սկանդալ է հասունանում «168 Ժամ»

Առողջապահության նախարարության որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ լուրջ մտահոգություններ ունեն: Այդ պաշտոնյաները, իրենց ապահովագրելու համար, փորձում են վարչապետի աշխատակազմի միջոցով Նիկոլ Փաշինյանին ինֆորմացիա հասցնել Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Արտյոմ Սմբատյանի կողմից արված որոշ գործարքների մասին, որոնք համարում են կասկածելի:

Նրանք ցանկանում են վարչապետին տեղյակ պահել նախարարությունում կատարվող գործընթացների մասին, որպեսզի հետո իրենց չմեղադրեն անգործություն ցուցաբերելու ու պարտականություններին չտիրապետելու մեջ: Բանն այն է, որ աշխատակազմի ղեկավար Արտյոմ Սմբատյանը, նախարարի գիտությամբ և թույլատվությամբ, նախարարության անունից մի քանի կասկածելի գործարքներ է արել, որոնք մտահոգել են ԱՆ պաշտոնյաներին, և հիմա նրանք վախենում են, որ իրավապահների հնարավոր ուսումնասիրությունների արդյունքում իրենք ևս պատասխանատվության են կանչվելու:

Եվ այդ պատճառով էլ հետագա հնարավոր ռիսկերից իրենց ապահովագրելու համար փորձում են այդ մասին տեղյակ պահել վարչապետին: Ի դեպ, մեր աղբյուրը ևս հաստատեց մամուլի տեղեկությունները, որ նախարարությունում լուրջ դժգոհություններ կան Արտյոմ Սմբատյանից: Ասում են՝ պարբերաբար սկանդալների մեջ հայտնվող այս երիտասարդը մինչ ՀՀ ԱՆ աշխատակազմի ղեկավար նշանակվելը եղել է հարկային ոստիկան և հիմա փորձում է տոտալ վերահսկողություն հաստատել բոլոր վարչությունների ղեկավարների նկատմամբ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica