close
Եղանակը Երևանում
23 Փետրվարի 2020
+2°
+8°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Փտր 2020
USD1478.35
GBP1617.79
EUR1517.05
RUB17.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մակրոնը կարծում է, որ Նահանգների վրա այլեւս հույս դնել պետք չէ

Աշխարհ

8 Նոյեմբերի 2019, 21:05
 Մակրոնը կարծում է, որ Նահանգների վրա այլեւս հույս դնել պետք չէ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հորդորել է ՆԱՏՕ-ին անդամակցող Եվրամիության երկրների իր գործընկերներին դաշինքի եւ նրա անդամների պաշտպանության հարցում հույսն այլեւս չդնել Միացյալ Նահանգների վրա: The Economist-ին տված հարցազրույցում նա Վաշինգտոնին մեղադրել է անվստահելի լինելու մեջ:

Մակրոնի խոսքով՝ ԱՄՆ-ը մեջքով է կանգնում իր դաշնակիցներին: Ֆրանսիայի նախագահն օրինակ է բերել Սիրիայի հյուսիսի-արեւելքից ամերիկյան զորքերը դուրս բերելու նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը եւ քրդերի դեմ Թուրքիայի ռազմական գործողությունը: «Մենք հիմա ականատես ենք լինում ՆԱՏՕ-ի ուղեղի մահվանը»,- ասել է Էմանուել Մակրոնը, որը նաեւ կարծում է, որ Եվրոպան անդունդի եզրին է կանգնած: Ֆրանսիայի նախագահի գնահատականներին արդեն դեմ են արտահայտվել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, ինչպես նաեւ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն:


 
ՀՆԱ-ին սպասելիս
22 Փետրվարի 2020, 11:35 ՀՆԱ-ին սպասելիս
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica