ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը հանդիպել է Եվրոպական սոցիալիստական կուսակցության նախագահի հետ
Քաղաքական

Նոյեմբերի 7-ին Բրյուսելում՝ Եվրոպական սոցիալիստական կուսակցության կենտրոնակայանում, կուսակցության նախագահ Սերգեյ Ստանիշևն ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանին՝ ընկերակցությամբ ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանի։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու կուսակցությունների համագործակցությունը շարունակելու հնարավորությունները։
ՀՅԴ-ն՝ որպես Եվամիության ոչ անդամ եւ կամ անդամության թեկնածու երկրի կուսակցություն, դիտորդի կարգավիճակով անդամ է Եվրոպական սոցիալիստական կուսակցությանը։
ՀՅԴ հանրային կապերի գրասենյակ