close
Եղանակը Երևանում
12 Նոյեմբերի 2019
+11°
+13°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Նմբ 2019
USD1477.40
GBP1612.93
EUR1526.81
RUB17.46
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՈւՂԻՂ. ՀՅԴ երիտասարդները մետրոյի ժետոն փոխանցեցին Նիկոլ Փաշինյանին՝ Արայիկ Հարությունյանին հանձնելու համար

Քաղաքական

8 Նոյեմբերի 2019, 14:07
 ՈւՂԻՂ. ՀՅԴ երիտասարդները մետրոյի ժետոն փոխանցեցին Նիկոլ Փաշինյանին՝ Արայիկ Հարությունյանին հանձնելու համար

ՀՅԴ ՀԵՄ անդամը մետրոյի ժետոն փոխանցեց վարչապետ Փաշինյանին՝ Արայիկ Հարությույանին փոխանցելու համար, որ նա մետրոյով տուն գնա և տեսնի, թե հասարակությունն ինչ է մտածում իր մասին. հայտնում է Yerkir.am-ը:

Փաշինյանը հայտարարեց, որ չի կիսում երիտասարդների և ուսանողների կարծիքը Արայիկ Հարությունյանին ուղղված մեղադրանքների մասով, որը երեկ «անդաստիարակ» էր անվանել իրեն քննադատողներին: Փաշինյանը նշեց, որ այդպիսի գնահատական չի կարող լինել և խիստ կասկածում է, որ նախարարը նման բան է ասել:

Փաշինյանը նշեց, որ ՀՀ-ում կրթական քաղաքականությունն իրականացնում է ոչ թե Արայիկ Հարությունյանը, այլ կառավարությունը: «Ինչ-որ մարդկանց «ապազգային» որակելը չեմ ընդունում: Մեր կառավարությունն ամենաազգայինն է բոլոր եղած կառավարություններից»,- հավելեց նա:

Հիշեցենք, որ Արայիկ Հարությունյանի՝ նախարար դառնալուց հետո լուսանկար էր հրապարակվել, թե մետրոյով է գնում աշխատանքի: Սակայն այդպիսի լուսանկար տարածվելուց հետո նրան այլևս չեն տեսել մետրոյի վագոնում:

Ավելի վաղ Yerkir.am տեղեկացրել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ՀՅԴ ՀԵՄ երիտասարդների հետ, որոնք նստացույց են անում ԿԳՄՍ նախարարության շենքի առջև: Փաշինյանը գնում էր ԱԳՆ՝ երիտասարդ դիվանագետների երդման արարողությանը եւ դիվանագիտական դպրոցի ստեղծման տասնամյակին նվիրված միջոցառմանը մասնակցելու։

Հաղորդագրություն
12 Նոյեմբերի 2019, 20:21 Հաղորդագրություն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica