close
Եղանակը Երևանում
12 Նոյեմբերի 2019
+3°
+13°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Նմբ 2019
USD1477.22
GBP1610.79
EUR1526.33
RUB17.47
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արայիկ Հարությունյանը հաշտ չէ իր արմատների հետ. Արգիշտի Գևորգյան

Քաղաքական

8 Նոյեմբերի 2019, 13:14
 Արայիկ Հարությունյանը հաշտ չէ իր արմատների հետ. Արգիշտի Գևորգյան

Երեկվանից շարունակվում  է ՀՅԴ ՀԵՄ նստացույցը ՀՀ ԿԳՄՍ նախարարության առջև՝ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով. տեղեկացնում է Yerkir.am-ը:

Վերջին շրջանում նախարարության մի շարք գործողություններ մեծ աղմուկ բարձրացրեցին, մասնավորապես՝ Հանրապետության հրապարակի մետրոյի հարևանությամբ սկանդալային միջոցառումը՝ նախարարության ֆինանսավորմամբ, սեռափոխված անձի մասին ֆիլմի ֆինանսավորումը, համալսարաններում «Հայոց լեզու» և «Հայոց պատմություն» առարկաների՝ պարտադիր չլինելու մասին որոշումը:

«Ոչ մի արձագանք չկա նախարարության կողմից: Նախարարը ետնամուտքով է ելումուտ անում: Նրա խնդիրն է, թող թաքնված ման գա, բայց չեմ կարծում, թե ՀՀ ԿԳՄՍ նախարարին սազում է նման ոճը»,- նշեց ՀՅԴ ՀԵՄ անդամ, ակցիայի մասնակիցներից Արգիշտի Գևորգյանը՝ հավելելով, որ շատ պաշտոնյաներ են եղել, որոնք հրաժարական չեն ցանկացել տալ, բայց ժողովրդի ճնշման տակ տեղի են տվել:

Գևորգյանը նաև հայտնեց, որ այսօր պատրաստվում են իրազեկման երթեր կազմակերպել, քանի որ բազմաթիվ քաղաքացիներ տեղյակ չեն ակցիայից:

Լրագրողների հարցին, թե արդյո՞ք ցույցը կդադարի, եթե Արայիկ Հարությունյանը փոխի իր քաղաքականությունը, բայց հրաժարական չտա, ՀՅԴ ներկայացուցիչը պատասխանեց, որ «հայ», «ազգ», «ազգություն», «հայկականություն»  տերմիններին քմծիծաղով վերաբերվող նախարարը չի կարող ասել՝  ես փոխվել եմ:  «Վերանալո՞ւ է, թե՞ զսպելու է իր ծիծաղը: Թող ընդունի և հայտարարի, որ փոխվել է: Վստահ եմ, որ չի կարող: Այդ մարդն այդպիսին է, նրա ինքնությունն այդպիսին է: Այդ մարդը համերաշխ չէ իր արմատների հետ»,- նշեց Արգիշտի Գևորգյանը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica