close
Եղանակը Երևանում
12 Նոյեմբերի 2019
+3°
+13°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Նմբ 2019
USD1477.22
GBP1610.79
EUR1526.33
RUB17.47
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եթե իմանամ՝ ինչի համար են ձերբակալում, թող ձերբակալեն. Արթուր Վանեցյան

Քաղաքական

8 Նոյեմբերի 2019, 12:57
 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եթե իմանամ՝ ինչի համար են ձերբակալում, թող ձերբակալեն. Արթուր Վանեցյան

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը Factor.am-ին տված բացառիկ հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի նշանակման շուրջ ստեղծված իրավիճակին: Նա պնդել է, որ որևէ խախտում թույլ չի տվել:

Հիշեցնենք՝ երեկ, երբ հայտարարվեց, որ Աբրահամ Խաշմանյանը նշանակվել է հավաքականի գլխավոր մարզիչ ՀՖՖ Ներքին աուդիտի և համապատասխանության կոմիտեի նախագահ, վարչապետի խորհրդական  Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքի իր էջում գրեց, որ Արթուր Վանեցյանը ՀՖՖ կանոնադրությունն է խախտել՝ առանց գործկոմի հետ քննարկումների գլխավոր մարզիչ նշանակելով:

Արթուր Վանեցյանը նշեց, որ փոփոխված կանոնադրությամբ գլխավոր մարզիչ է նշանակում ՀՖՖ նախագահը, սակայն կառույցի աշխատակիցներից մեկի թերացմամբ փոփոխված փաստաթուղթը ԱՆ պետական ռեգիստրում չի գրանցվել: Իրավական բացը շտկելու համար այսօր ՀՖՖ գործկոմի արտակարգ նիստ է հրավիրվել, որպեսզի մարզչի նշանակումը լինի օրինական:

Երեկ Ֆեյսբուք սոցիալական ցանցում վարչապետի խորհրդականի գրառումը տարածել էին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, որոնք ՀՖՖ անդամներ են ու միաժամանակ քաղաքական թևի ներկայացուցիչներ: Արթուր Վանեցյանից հետաքրքրվեցինք՝ այստեղ ինչ-որ մեսիջ տեսնո՞ւմ է: Օրինակ՝ ակնարկ, որ իշխանությունը չի ցանկանում իրեն տեսնել ՀՖՖ նախագահի պաշտոնում:

«Եթե ընկնենք ծայրահեղությունների մեջ, այո՛, կարող ենք տեսնել մեսիջ, որովհետև այդ մարդիկ, որոնք հրապարակային դաշտում են այդ ամենը ներկայացրել, փորձել են չեղած հարցին մեծ աղմուկ հողորդել, կարող ենք և այդպես ենթադրել»,- ասաց նա:

Արթուր Վանեցյանն այս պահին չի տեսնում որևէ պատճառ ՀՖՖ նախագահի պաշտոնից հրաժարական տալու համար:

ԱԱԾ նախկին տնօրենն անդրադարձավ նաև ՊՎԾ-ի կողմից ստուգումներ իրականացնելուն: Մամուլը գրում է, որ ստուգումները ներառում են հենց իր ղեկավարման ժամանակաշրջանը: Նրանից հետաքրքրվեցինք՝ վստա՞հ է, որ ՊՎԾ-ն լուրջ խախտումներ չի հայտնաբերի. «Պաշտոնապես հայտարարում եմ՝ պատրաստ եմ աջակցել ցանկացած իրավապահ կառույցի՝ իմ հետ կապված ցանկացած տեղեկատվություն ստուգելու համար: Համոզված եմ, որ իմ պաշտոնավարման ընթացքում ԱԱԾ-ում որևէ խախտում չի եղել: Ես որևէ խախտում չեմ իրականացրել, ծառայել եմ պատվով»:

Արթուր Վանեցյանն անդրադարձավ իր հավանական ձերբակալությանը և նշեց, եթե իմանա՝ ինչու են ձերբակալում, ապա թող ձերբակալեն:

Մանրասմասները՝ սկզբնաղբյուր կայքում:



yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica