close
Եղանակը Երևանում
15 Դեկտեմբերի 2019
+6°
+7°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Դեկ 2019
USD1477.51
GBP1640.53
EUR1533.90
RUB17.66
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երևանի բոլոր պոլիկլինիկաներն արդեն ապահովված են սեզոնային գրիպի պատվաստանյութով

Բլոգեր

8 Նոյեմբերի 2019, 11:41
 Երևանի բոլոր պոլիկլինիկաներն արդեն ապահովված են սեզոնային գրիպի պատվաստանյութով

Երևանի բոլոր պոլիկլինիկաներն արդեն ապահովված են սեզոնային գրիպի պատվաստանյութով. ըստ Yerkir.am-ի՝ ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրել է «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոն»-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Սիրանուշ Զաքարյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Տեղեկացնում ենք, որ Երևանի բոլոր պոլիկլինիկաներն արդեն ապահովված են սեզոնային գրիպի պատվաստանյութով: Եթե Դուք ներքոհիշյալ ռիսկի խմբերից որևէ մեկում եք, դիմեք Ձեր հաշվառման պոլիկլինիկա և պատվաստվեք սեզոնային գրիպի դեմ՝

  • հղիներ,
  • 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաներ,
  • 65 տարեկանից բարձր տարիքի անձինք,
  • շաքարային դիաբետ, շնչառության օրգանների, սրտանոթային համակարգի, լյարդի, երիկամների քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք,
  • մանկաբույժներ, ընտանեկան բժիշկներ, թերապևտներ, բուժքույրեր, ընդունարանի, շտապ օգնության, վերակենդանացման, քիթ-կոկորդ-ականջի բաժանմունքների բուժանձնակազմ, համաճարակաբաններ և համաճարակաբանի օգնականներ,
  • 2020 թվականի առաջին զորակոչի ենթակա անձինք,
  • տարեցների և հաշմանդամների խնամքի կազմակերպություններ,
  • փակ կոլեկտիվներում գտնվող անձինք՝ մանկատան սաներ և սպասարկող անձնակազմ, դպրոց-ինտերնատների աշակերտներ և սպասարկող անձնակազմ,
  • հոգեկան առողջության կենտրոններում գտնվող անձինք և սպասարկող անձնակազմ»:
Հիշեցում
 
Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ օրերս մամուլում լուրեր էին շրջանառվում՝ պոլիկլինիկաներում գրիպի պատվաստանյութ չկա: «Ժողովուդ» օրաթերթի տեղեկություններով՝ մարդիկ պոլիկլինիկաներում փնտրում ու չեն գտնում գրիպի պատվաստանյութը: Իսկ նախարար Թորոսյանը առավել հետաքրքրված է պապիլոմա վիրուսի դեմ պատվաստանյութով եւ դրա պրոպագանդմամբ ու նույնիսկ դրա համար նախատեսված տարիքային շեմը, այս տարվա հունվարի 29-ի թիվ 194-Ա հրամանով, ընդլայնվեց, որ եղած պատվաստանյութը սպառի
 
Փաշինյանը կայցելի Ռուսաստան
13 Դեկտեմբերի 2019, 17:44 Փաշինյանը կայցելի Ռուսաստան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica