close
Եղանակը Երևանում
12 Նոյեմբերի 2019
+11°
+13°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Նմբ 2019
USD1477.40
GBP1612.93
EUR1526.81
RUB17.46
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դդումի կաթը ՝ ճիճվակրության դեմ

Խճանկար

8 Նոյեմբերի 2019, 09:18
 Դդումի կաթը ՝ ճիճվակրության դեմ

Ճիճվակրությունը տարածված հիվանդություն է , որի դեմ պայքարի համար կան բազմաթիվ դեղորայքային միջոցներ, սակայն , եթե դուք կողմնակից չեք դեղորայքային բուժման, ապա ձեզ համար կա մակաբույծներից ազատվելու բնական միջոց՝ դդումի կաթը: Ի տարբերություն դեղորայքի, այս միջոցը գրեթե չունի հակացուցումներ և կարելի է օգտագործել ցանկացած տարիքում:

Դդումի կաթը պատրաստվում է դդումի սերմերից և ազդում ի հաշիվ նրանում առկա կուկուրբին նյութի, որը պարալիզում է մակաբույծներին և հեշտացնում դրանց դուրս բերումը օրգանիզմից:

 Ինչպե՞ս պատրաստել դդումի կաթ և ինչպե՞ս օգտագործել այն:

Պատրաստման համար անհրաժեշտ են ՝

  • 150գ դդումի կեղևազերծած սերմեր
  • Ջուր
  • ½ թ.գ. դարչին
  • 4-5 հատիկ խուրմա

Դդումի սերմերը անհրաժեշտ է թրջել ջրում 8 ժամ, այնուհետև դատարկել ջուրը և սերմերը մանրացնել բլենդերով, ավելացնել 4 բաժակ ջուր, լավ խառնել և քամել: Քամելուց հետո  պետք է ավելացնել մանրացված խուրման և դերչինը: Պահել սառնարանում:

Խորհուրդ է տրվում խմել օրական 100գ, սոված փորին ՝ ուտելուց կես ժամ առաջ: Օգտագործել չորսօրյա  կուրսերով և չորսօրյա ընդմիջումներով:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica