close
Եղանակը Երևանում
16 Նոյեմբերի 2019
+2°
+9°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Նմբ 2019
USD1477.57
GBP1614.78
EUR1526.28
RUB17.48
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԲԱՑ ՆԱՄԱԿ ԿԳՄՍՆ-ին կամ ԱՅԴՊԵՍ ՀԱՅՐԵՆԻՔ ՉԻ՛ ՇԻՆՎԻ. Արա Նախշքարյան

Բլոգեր

7 Նոյեմբերի 2019, 22:59
 ԲԱՑ ՆԱՄԱԿ ԿԳՄՍՆ-ին կամ ԱՅԴՊԵՍ ՀԱՅՐԵՆԻՔ ՉԻ՛ ՇԻՆՎԻ. Արա Նախշքարյան

Պրն. ԿԳՄՍ նախարար՝ Ա․ Հարությունյան, դու ինձ, կոնկրետ ինձ, վիրավորելու իրավունք չունես։ Հիմա, որ ասեմ, պիտի ասեք Արա Նախշքարյանը վատն է, բայց ասելու եմ, որովհետեւ Արա Նախշքարյանը սիրում է իրերն իրենց անուններով կոչելուն. ԴՈՒ ԴԱՍԱԿԱՆ ԱՆԴԱՍՏԻԱՐԱԿ ԵՍ։ Դու՛, հա՛, հենց դու ես անդաստիարակն ու տգետը։ Դու հատուկ ծրագրով եկար իշխանության եւ հատուկ ծրագրով էլ փորձում ես ոչնչացնել Ազգ-Հայրենիք համաձուլվածքը, հային տանելով ինքնաոչնչացման։ Ով քեզ ասաց, որ կարելի է կրթության-գիտության առանց այն էլ սուղ միջոցներից 20 մլն տրամադրել ոմն տրանսգենդերի մասին ֆիլմ նկարելուն։ Հա, բան չեմ ասում, Մելինեն մեր պարծանքն էր, Եվրոպայում ու աշխարհում իմ եւ քո եռագույնը բարձրացրեց, բայց դա ոչինչ չի ասում այն մասին, որ կարելի է նրան մեծարել։ Ինչու՞ հենց ինքը, ի՞նչ է պատահել մեր մյուս մարզուհիներին՝ Ավդալյանին, Խուրշուդյանին… Որոնք առավել են, քան վերը նշվածը։ Եկար, փոխանակ տարբերվելու նախորդներից, դեռ ոչ մի բան չարած ինքնապարգեւատրվեցիր։ Հիմա կասես նախկիններն էլ էին նույնը արել։ Հա՛, չեմ արդարացնում, արել են, բա դու՛, դու ինչու արեցիր։ Էդ գումարը փոխանցեիր որեւէ մեկ անմխիթար դպրոցի վերանորոգմանը։ Դա էր ճիշտը։ Հիմա էլ նստար մտածեցիր, որ Մայրենին ու Պատմությունը ավելորդ առարկաներ են։ Կամ, լավ, այսպես ձեւակերպեմ միտքս. ժամանակի ավելորդ վատնում են ԲՈՒՀերում, որովհետեւ դպրոցներում արդեն անցել են թեման եւ բավականաչափ տեղեկացված են։ Պրն. նախարար, այս կերպ միայն դավաճանը կվարվեր սեփական ունեցածի հանդեպ, կամ լավագույն դեպքում՝ հիմարը։ Եթե կարելի է դու ինքդ գտի այս երկու տարբերություններից քեզ ամենահարմարը։ Ես ինձ թույլ չեմ տա որակավորելու, ի տարբերություն քեզ։ 30 տարի ասում ենք. դպրոցներում ամրապնդել ազգային մտածողությունը սեփական ԵՍի հանդեպ։ Դու դրել ասում ես ԲՈՒՀերի որոշելիքն է։ Կուզեն կթողնեն, կուզեն՝ ոչ։ Է, ԲՈՒՀերի նայողն էլ եք դուք, կտրող-կապողն էլ։ Էդ ո՞վ է գլխից թռել, որ հակառակվի։ Քո եղբայր ադրբեջանցի գործընկերը իրենց երկրի կրթական համակարգում հատուկ ժամ է ներառել առ այն, թե ազերները շումերական ծագում ունեն։ Այսինքն բացահայտ սուտ։ Իսկ դու ասում ես հայեցողական դարձնենք, մինչ դեռ պիտի պարտադիր ուսուցում լիներ։ Հիմա նորից հետ գնամ ու ասեմ․ քեզ ո՞վ էդքան «դուխ» տվեց, որ վիրավորում ես ինձ, ասելով՝ անդաստիարակ։ Դուխ տվողիդ ասա թող մի քիչ էլ խելք տա։ Դա հաստատ ավելի պետքական է։ Եվ վերջապես հերիք էղավ ինքնահաստատվեք ուրիշների հաշվին։ Եվ եթե գնահատում եք ՀՅԴ ավանդական արժեքը, ապա ձեր որակավորմամբ ու պահվածքով այն զրոյանում է։ Դաշնակցությունը միշտ էլ եւ ամենուր իր խոսքն ասել է առանց վարանելու եւ սրան նրան կաշառելու։ Դու երեւի ծանոթ չես, եւ միայն կողքից ես լսել, սրա նրա մեկնաբանությունները, որոնք մինչեւ անգամ հնարավոր է, որ իրականության հետ ոչ մի աղերս չունենա։ Պրն նախարար, ՍԹԱՓՎԻ՛Ր… Սուլթանական եւ Ցարական դրսեւորմանդ համար մի օր պատասխան կտաս սերունդներին։ Ես բացատրության եմ սպասում։

Պատմաբան, բլոգեր
Արա Նախշքարյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica