close
Եղանակը Երևանում
16 Նոյեմբերի 2019
+2°
+9°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Նմբ 2019
USD1477.57
GBP1614.78
EUR1526.28
RUB17.48
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Խնդրում եմ այդ 50.000-64.000 նոր աշխատատեղերից 15-ի տեղը ասեք՝ բուժաշխատողները գործազուրկ չդառնան. Նարեկ Միրզոյան

Բլոգեր

7 Նոյեմբերի 2019, 22:45
 Խնդրում եմ այդ 50.000-64.000 նոր աշխատատեղերից 15-ի տեղը ասեք՝ բուժաշխատողները գործազուրկ չդառնան. Նարեկ Միրզոյան

Ֆեյսբուքյան օգտատեր Նարեկ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Խնդրում եմ այդ 50.000-64.000 նոր աշխատատեղերից 15-ի տեղը ասեք՝ բուժաշխատողները գործազուրկ չդառնան

Օրերս հանդիպել եմ «Գյումրու ինֆեկցիոն-հակատուբերկուլյոզային հիվանդանոց» ՓԲԸ-ի աշխատակիցներից մեկին, ով ծանուցագիր էր ստացել առ այն, որ 2019թ.-ի դեկտեմբերից ազատվելու է աշխատանքից՝ հակատուբերկուլյոզային բաժանմունքի փակվելու պատճառով: Զրույցի ընթացքում պարզվեց, որ «Գյումրու ինֆեկցիոն-հակատուբերկուլյոզային հիվանդանոց» ՓԲԸ-ի հակատուբերկուլյոզային բաժանմուքի լուծարման պատճառով 15 բուժաշխատողներ դառնալու են գործազուրկ: Վերջիններս բազմաթիվ նամակներ և դիմում-բողոքներ են ներկայացրել պատկան մարմիններին՝ այդ թվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սակայն ապարդյուն, ՀՀ կառավարությունն այս հարցում անդրդվելի է: Բաժանմունքի լուծարման հետևանքով Շիրակի մարզի ազգաբնակչությունը ստիպված է լինելու անցնել տասնյակ կիլոմետրեր՝ ստացիոնար բուժում ստանալու համար: Աշխատանքը կորցնելու վտանգի առաջ հայտնված բուժաշխատողները, խնդիրն առավել հանգամանալից ներկայացնելու և խորհուրդ ստանալու ակնկալիքով, ինձ փոխանցեցին նաև բաց նամակ՝ ուղղված ՀՀ վարչապետին, որում մասնավորապես նշվում է.
«Պարոն վարչապետ, խնդրում ենք Ձեր ուշադրությունը հրավիրել Շիրակի մարզի միակ ստացիոնար ՝ հակատուբերուլյոզային բաժանմուքի խնդիրների լուսաբանվան վրա: Ձեր սիրելի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի թեթև ձեռքի և «հանճարեղ» մտքի մտահաղացման շնորհիվ փակվում և օպտիմալացվում է Շիրակի մարզի միակ հակատուբերկոլյոզային բաժանմունքը, ինչի հետևանքով տուժում են ամբողջ տարածաշրջանի հիվանդները՝ գտնվելով ծանր սոցիալական վիճակնում»:

Նամակում նաև բուժաշխատողները խնդրում են հաշվի առնել պահի և ժամանակի լրջությունը, քանի որ փակելով բաժանմունքը՝ ավելանում է գործազուրկների թիվը՝ էլ ավելի ծանրացնելով աշխատակիցների սոցիալական վիճակը: Բուժաշխատողները նաև նշել են, որ ցանկանում են ապրել ու աշխատել հայրենիքում՝ չավելացնելով արտագաղթողների թիվը և ծառայել մեր ազգին: (Կից ներկայացվում է բաց նամակի ամբողջական տարբերակը՝ ստորագրված բուժաշխատողների կողմից):

 Image may contain: 3 people, text
No photo description available.
No photo description available.
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica