close
Եղանակը Երևանում
18 Նոյեմբերի 2019
+1°
+8°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Նմբ 2019
USD1477.57
GBP1614.78
EUR1526.28
RUB17.48
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Այսօր ՍԴ-ն կայացրել է ֆունդամենտալ որոշում և սահմանել Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավադրույթի ուժը կորցնելու վերջնաժամկետ. Գոհար Մելոյան

Բլոգեր

7 Նոյեմբերի 2019, 20:30
 Այսօր ՍԴ-ն կայացրել է ֆունդամենտալ որոշում և սահմանել Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավադրույթի ուժը կորցնելու վերջնաժամկետ. Գոհար Մելոյան

«Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի» գործադիր տնօրեն, սահմանադրագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում մանրամասնորեն անդրադառնում է ՍԴ-ի կողմից այսօր ընդունված որոշմանը, որը վերաբերում է գործի դատական քննության փուլում որպես խափանման միջոց ընտրված կալանքը փոփոխելու կամ վերացնելու միջնորդությունները մերժելու մասին որոշումները վերաքննության կարգով անմիջական բողոքարկման արգելքի վերացմանը:

«Այսօր Սահմանադրական դատարանը կայացրել է քրեական դատավարության իրավունքին վերաբերող հերթական ֆունդամենտալ որոշումը, որն ուղղված է անձնական ազատության պաշտպանության և դատական պաշտպանության իրավունքների արդյունավետ իրացմանը։

Այս որոշումը լուծում է տարիներ շարունակ քրեական գործերով զբաղվող բազմաթիվ փաստաբանների կողմից բարձրացված խնդիրը՝ ապահովվելով մեր օրենսդրության համապատասխանությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ձևավորած պրակտիկային։

Այն վերաբերում է գործի դատական քննության փուլում որպես խափանման միջոց ընտրված կալանքը փոփոխելու կամ վերացնելու միջնորդությունները մերժելու մասին որոշումները ՎԵՐԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ ԱՆՄԻՋԱԿԱՆ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԱՐԳԵԼՔԻ ՎԵՐԱՑՄԱՆԸ։

Այսպիսով, Սահմանադրական դատարանը Սահմանադրության 27-րդ հոդվածի 5-րդ մասին /անձնական ազատությունը/, 61-րդ հոդվածի 1-ին մասին /դատական պաշտպանության իրավունքը և մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մարմիններ դիմելու իրավունքը/, 75-րդ /հիմնական իրավունքների և ազատությունների իրականացման կազմակերպական կառուցակարգերը և ընթացակարգերը/ և 81-րդ /հիմնական իրավունքներն ու ազատությունները և միջազգային իրավական պրակտիկան/ հոդվածներին հակասող է ճանաչել Քրեական դատավարության օրենսգրքի 376.1-ին հոդվածի 4-րդ կետն այն մասով, որ չի նախատեսում որպես խափանման միջոց ընտրված կալանքը փոփոխելու կամ վերացնելու միջնորդությունները մերժելու մասին որոշումների վերաքննության կարգով անմիջական բողոքարկման հնարավորություն:

Փաստելով իրավական անվտանգությունը չխաթարելու անհրաժեշտությունը՝ Սահմանադրական դատարանը Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավադրույթի ուժը կորցնելու վերջնաժամկետ է սահմանել 2020 թվականի ապրիլի 15-ը՝ հնարավորություն տալով Ազգային ժողովին Քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումները համապատասխանեցնելու ընդունված որոշման պահանջներին:

Դրան զուգահեռ Սահմանադրական դատարանը սահմանել է, որ մինչև Ազգային ժողովի կողմից համապատասխան իրավակարգավորումներ նախատեսելը դատական պրակտիկան պետք է առաջնորդվի հետևյալ մոտեցմամբ. գործի դատական քննության փուլում որպես խափանման միջոց ընտրված կալանքը փոփոխելու կամ վերացնելու միջնորդությունները մերժելու մասին որոշումները ենթակա են անմիջական բողոքարկման վերաքննության կարգով ՝ առաջին ատյանի դատարանների՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, փոփոխելու կամ վերացնելու որոշումների բողոքարկման համար Օրենսգրքով սահմանված կարգով՝ առաջնորդվելով անձնական ազատությունից զրկելու իրավաչափությունը վիճարկելու, դատական պաշտպանության իրավունքների արդյունավետ իրացման ապահովման անհրաժեշտությամբ»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica