close
Եղանակը Երևանում
12 Նոյեմբերի 2019
+3°
+13°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Նմբ 2019
USD1477.22
GBP1610.79
EUR1526.33
RUB17.47
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դդումը վնասում է Ձեր առողջությանը

Խճանկար

7 Նոյեմբերի 2019, 14:49
 Դդումը վնասում է Ձեր առողջությանը

Բազմիցս լսել եք դդումի օգտակարության մասին , սակայն քչերը գիտեն , որ «աշնան գլխավոր բանջարեղենը» ունի նաև վնասակար հատկանիշներ , և որոշ դեպքերում նույնիսկ  հակացուցված է. հայտնում է Yerkir.am-ը:

Այսպիսով դդումը  առաջին հերթին հակացուցված է այն անձանց , ովքեր ունեն անհատական անտանելիություն և ալերգիաներ տվյալ բանջարեղենից , նրանց կողմից դդումի օգտագործումը կարող է հանգեցնել անգամ մահվան:

Դդումը ՝ արյան մեջ շաքարի պարունակության բարձրացման պատճառով, հակացուցված է նաև ծանր շաքարային դիաբետով անձանց :

Հում դդումի հյութը խորհուրդ չի տրվում օգտագործել ցածր թթվայնությամբ գաստրիտով (ստամոքսաբորբով), ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցով , լողաքարային և միզաքարային հիվանդությամբ տառապողներին :

Ուշագրավ է , որ դդումի չափից շատ օգտագործումը կարող է առաջացնել «կեղծ դեղնուկ»: Մաշկի և լորձաթաղանթների դեղնությունը պայմանավորվում է  դդումի մեջ մեծ քանակությամբ  պարունակվող կարոտին կոչվող նյութով, որից սինթեզվում է աչքերի տեսողությանը նպաստող վիտամին A-ն :

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica