close
Եղանակը Երևանում
13 Դեկտեմբերի 2019
+1°
+2°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Դեկ 2019
USD1477.71
GBP1629.96
EUR1531.55
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Այն մարդը, ով կփորձի պայքար մղել մեր լեզվի, մշակույթի դեմ, կարժանանա անփառունակ վախճանի. Գևորգ Գյուլումյան

Քաղաքական

7 Նոյեմբերի 2019, 12:26
 Այն մարդը, ով կփորձի պայքար մղել մեր լեզվի, մշակույթի դեմ, կարժանանա անփառունակ վախճանի. Գևորգ Գյուլումյան

«Լեզուն, մշակույթը չեք բերել ձեր տանից և այն մարդը, ով կփորձի պայքար մղել մեր լեզվի, մշակույթի դեմ, կարժանանա անփառունակ վախճանի». – Yerkir.am-ի հաղորդմամբ՝ հայտարարել է ԵՊՀ ուսանող, ակտիվիստ Գևորգ Գյուլումյանը:

Կառավարության դիմաց այսօր տեղի է ունենում ցույց՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով: ՀՅԴ ՀԵՄ-ի կազմակերպած բողոքի ակցիային միացել են նաև ԵՊՀ ուսանողները՝ տարբեր ֆակուլտետներից: Ակցիայի մասնակիցները վանկարկում են «Արայիկ հեռացի՛ր», «Հայաստանում՝ հայերեն»:

«ԿԳՄՍ նախարարը մի մարդ է, որը կապ չունի ո՛չ կրթության, ո՛չ մշակույթի, ո՛չ սպորտի և գիտության հետ, ավելին՝ նոռմալ հայերեն էլ չի կարողանում խոսել, ուստի պետք է հրաժարական տա: Այս պահին 4-5 ֆակուլտետի ուսանողներն են, մի մասն էլ շուտով կմոտենա: Հրաժարական պահանջելը կապված է ոչ թե քանակի, այլ փաստերի իսկության: Եղածի հիմքի վրա նշում ենք, որ Արայիկ Հարությունյանը, ինչպես իրենք էին ժամանակին ասում՝ չի տիրապետում իրավիճակին». – նշել է Գյուլումյանը և հավելել, որ բողոքի պատճառներից մեկն էլ հայագիտության դեմ արշավն է, ոչ միայն լեզվի, գրականության մասով, այլև հայագիտական մի շարք մամուլների ֆինանսավորումը դադարեցնելը: «Անցյալ տարի Արայիկ Հարությունյանի թեթև ձեռքով ֆինանսավորումից զրկվել է մոտ մեկ դար տպագրվող «Աղբյուր» ամսագիրը, որին փոխարինել է «Խատուտիկ» անունով ինչ-որ ամսագիր, որը քերականական, ուղղագրական, կետադրական, ոճաբանական սխալներով տպագրվող ամսագիր է: Արայիկ Հարությունյանը մշակույթի հետ վարվում է սուլթան Համիդի պես: Ազգային պարերի մասին նկարահանվող ֆիլմերի համար գումար չունի, «Հայ ասպետի» համար գումար չունի, բայց փողոցային, լկտի պարերի, ցինիզմի համար 2.7 մլն դրամ ունի, սեռափոխված անձի համար 20 մլն դրամ ունի». – հայտարարել է Գյուլումյանը:

Բողոքի ցույցի մասնակիցներն այժմ իջնում են ԿԳՄՍՆ՝ Վազգեն Սարսգյան 5 հասցեում:

Հիշեցնենք, որ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունը հինգշաբթի օրվանից սկսած բողոքի ակցիաներ է իրականացնում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով: Ավելի ուշ նրանք բողոքի ակցիա էին իրականացրել նաև ԿԳՄՍ նախարարության շենքում:

Մահացել է Բենուր Փաշայանը
13 Դեկտեմբերի 2019, 11:59 Մահացել է Բենուր Փաշայանը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica