close
Եղանակը Երևանում
16 Դեկտեմբերի 2019
+3°
+7°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Դեկ 2019
USD1477.51
GBP1640.53
EUR1533.90
RUB17.66
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գաղափարազրկության «կրթական» արշավը

Հարթակ

7 Նոյեմբերի 2019, 09:12
 Գաղափարազրկության «կրթական» արշավը

Հայկական ԲՈՒՀ-երում հայոց լեզվի, գրականության և պատմության պարտադիր դասավանդումը չի կարող հակացուցվել բարձրակարգ մասնագետների պատրաստմանը. դա չի կարող ավելորդ ծանրաբեռնվածություն լինել հայ մաթեմատիկոսի, ֆիզիկոսի, քիմիկոսի և որևէ այլ մասնագետի համար, որոնց խնդիրը հայության և Հայաստանի զարգացումն է: Բարձրակարգ մասնագետներ պատրաստելու խոչընդոտները բոլորովին այլ են. իսկ ազգային արժեհամակարգի ներառումն այդ մասնագետիների և, ընդհանրապես, հայ մարդու կերտման գործում ոչ թե կարևոր, այլ պարտադիր է: Իհարկէ, անհրաժեշտ է հասնել Օքսֆորդի, Քեմբրիջի և Հարվարդի մակարդակին, սակայն արդյո՞ք հայոց լեզուն, գրականությունն ու պատմությունն են խոչընդոտ, որ ունենք այլ իրավիճակ:

Մեր կրթության և գիտության մրցունակությունն ուղղակի կախված են յուրահատուկ լինելուց, իսկ այդ յուրահատկությունը ազգային մշակույթն է՝ բառիս լայն իմաստով: Օքսֆորդը, Քեմբրիջն ու Հարվարդը արևմտյան մշակույթի արդյունք են, որը նոր հիմքերի վրա դրեցին Դիդրոն, Մոնտեսքյոն, Վոլտերն ու մնացյալ Էնցիկլոպեդիստները՝ հիմնվելով անտիկ մշակո

Հարց է՝ մեզ պետք են բարձրակարգ մասնագետնե՞ր, թե՞ բարձրակարգ հայ մասնագետներ: Մենք խնդիր ունենք հայկականությա՞մբ նպաստել համաշխարհային առաջընթացին, թե՞ անմշակույթ կոսմոպոիլիտիզմով: Մենք ուզում ենք Արագածի փեշերի՞ց դիտել աստղերը, թե՞ Ուրալյան լեռներից կամ Տեխասի տափաստաններից….

Արևմտյան քաղաքակրթության կարևոր բաղադրիչը կայսերականությունն է, հիմնված նաև մշակույթների կլանման վրա: Եվ Օքսֆորդները, Քեմբրիջներն ու Հարվարդները սպասարկում են այդ քաղաքակրթության շահերը: Այս պատերազմում մեր կռիվն այլ է: Մենք նախ խնդիր ունենք Հայստանում հայկականությամբ կերտելու հայ մարդուն՝ գիտնականին, ռազմիկին ու մշակին՝ թույլ չտալով մարդուժի, ուղեղների արտահոսք և ձուլում: Մենք խնդիր ունենք հայկականությամբ կայանալու, մրցելու և ազդելու այլոց վրա՝ այնքանով, որքանով կների մեր ներուժը: Եվ հայոց գիտությունը պետք է շողա այնպես, ինչպես Սարյանի կտավներում Հայաստանն ու նրա գույներն են, և ոչ թե անապատներն ու ուղտերի հետքերը, Տեխասի տափաստաններն ու կովբոյների լայնեզր գլխարկները, Իտալիայի կուրտիզանուհիներն ու Ճապոնիայի սամուրայները: Հայ գիտնականը չպետք է իր գյուտը հղանա աննպատակ ու անհայրենիք տարածքներում: Ունենալով համաշխարհային սփռում՝ մեր ուղեղները առավել քան պարտավոր են աշխատել հայկականությամբ և հայության փառքի համար, այլապես կմարենք ոչ մի երազված տեղ չտանող օտար-ամայի ճամփեքի վրա: Սա է հայկական համալսարանների առաքելության տարբերությունն Օքսֆորդներից: Գիտությունն ունիկալ ու բարձրակարգ է այն կերտողների ինքնությամբ. հայ գիտնականը չի կարող չմտածել և չաղոթել հայերեն: Սա է կրթության և գիտության մրցունակության հայկական բանաձևը: Այս տեսանկյունից էական տարբերություն կա անչափահասների և չափահասների կրթության միջև. դեռևս կրթական համակարգի մեջ գտնվող չափահաս անձանց՝ մեր պոտենցիալ զինվորներին ու մայրերին զրկել ազգային արժեհամակարգից սնվելուց, ուղղակի հարված է մեր ազգային անվտանգությանը, հարված է սահմանին կանգնած մեր զինվորի հայրենասիրական ոգուն և գիտակցությանը:

Օրվա իշխանության կողմից ազգային արժեհամակարգի վրա հարձակումն այլևս մեղադրանք չէ, այլ՝ փաստ, իսկ գաղափարազուրկ և ազգային որևէ հեռանկար չունեցող ուժի պարագայում՝ նաև օրինաչափություն:

Արտակ Սարգսյան

Փաշինյանը կայցելի Ռուսաստան
13 Դեկտեմբերի 2019, 17:44 Փաշինյանը կայցելի Ռուսաստան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica