close
Եղանակը Երևանում
15 Նոյեմբերի 2019
+10°
+12°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Նմբ 2019
USD1477.51
GBP1613.60
EUR1525.36
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Մխիթար Սեբաստացի»-ում կրթությունը փորձանք է երեխաների համար. Նաիրի Հոխիկյան

Բլոգեր

6 Նոյեմբերի 2019, 17:21
 «Մխիթար Սեբաստացի»-ում  կրթությունը փորձանք է երեխաների համար. Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Դպրոցում, որտեղ սովորում են երեխաներս, հայոց լեզուն և հայոց պատմությունը հատուկ հիմքերի վրա են դրված: Երեխաները ստանում են այն գիտելիքը, որը հետագայում եթե անգամ պատմաբան կամ բանասեր էլ չլինեն, իրենց պետք է լինելու գրագետ հայ լինելու համար: Սա պարտադիր հիմքերի մասին:

Պետական միջոցներով և պետական հաստատություն համարվող մեկ այլ, օրինակ, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն ընտրել է այլ տարբերակ՝ ազատություն, ընտրության հնարավորություն: Ավագ որդիս 2 տարի այնտեղ հաճախեց, արդյունքում ստացավ 0 գիտելիք հայերենից: Թեև ուսուցիչը լավ մասնագետ էր, սրտացավ, բայց դպրոցի կրթական համակարգը իր ընտրության արհեստածին մեթոդներով, կամ ավելի ճիշտ, մեթոդների բացակայությամբ՝ կարող է սովորել, կարող է նաև չսովորել, ուղղակի խարխլում է երեխայի կրթական աճի կառույցը: Առաջիկայում, իհարկե, այդ «կրթական հաստատության» նորարարությունների մասին այլ մանրամասներ կգրեմ, բայց փորձը ցույց է տալիս, որ այնտեղ մարդկանց քմահաճույքին թողնված կրթությունը փորձանք է դառնում նույն այդ երեխաների համար:

Ամենալավ բնորոշումը՝ Երևանի դպրոցներից մեկի ուսուցիչն ասում էր՝ երբ այդ կրթահամալիրում սովորած երեխա են տեղափոխում մեզ մոտ, առնվազն մեկ տարի մենք մեզ դժբախտ ենք զգում...

Սա կրթության ազատականացման մասին»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica