close
Եղանակը Երևանում
13 Հուլիսի 2020
+22°
+28°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Հլս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հետընթաց՝ Պոլսո պատրիարքի ընտրական գործընթացում. հայց է ներկայացվել՝ ընտրությունները դադարեցնելու պահանջով

Տարածաշրջան

6 Նոյեմբերի 2019, 14:43
 Հետընթաց՝ Պոլսո պատրիարքի ընտրական գործընթացում. հայց է ներկայացվել՝ ընտրությունները դադարեցնելու պահանջով

Սեպտեմբերի 23-ին Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը Կ. Պոլսո պատրիարքարան էր ուղարկել պատրիարքի ընտրության վերաբերյալ կանոնագրությունը,  ըստ որի՝ ընտրությանը մասնակցելու իրավունք ունեին միայն Պոլսո պատրիարքարանի երկու եպիսկոպոսները՝ տեղապահ Սահակ Մաշալյանն ու Արամ Աթեշյանը: Նախկինում ընտրություններին մասնակցում էին նաև այն եպիսկոպոսները, որոնք կա՛մ ծնունդով, կա՛մ էլ ծնողների կողմից Թուրքիայից էին: Իսկ այս կանոնադրությամբ այլ թեկնածուները, մասնավորապես՝ Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը և Գերմանիայի թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը, հնարավորություն չստացան մասնակցելու ընտրությանը:

85-րդ պատրիարքի ընտրությունները կազմակերպող Նախաձեռնարկ մարմինը որոշել էր չբողոքարկել որոշումը: Սակայն հայկական համայնքից մի խումբ քաղաքացիներ հայց են ներկայացրել՝ ընտրական գործընթացը դադարեցնելու և չեղյալ հայտարարելու պահանջով: Այս պահանջով հանդես են եկել «Հանրային նախաձեռնության» անդամները:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica