close
Եղանակը Երևանում
13 Հուլիսի 2020
+22°
+28°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Հլս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բաթումի «Հիլթոն» հյուրանոցում տարհանման ազդանշան է հնչել. հյուրանոցում անցկացվող խորհրդաժողովին մասնակցում է նաև ՀՀ ՊՆ նախարարը

Տարածաշրջան

6 Նոյեմբերի 2019, 13:26
 Բաթումի «Հիլթոն» հյուրանոցում տարհանման ազդանշան է հնչել. հյուրանոցում անցկացվող խորհրդաժողովին մասնակցում է նաև ՀՀ ՊՆ նախարարը

Բաթումի «Հիլթոն» հյուրանոցում պաշտպանության և անվտանգության խնդիրներին վերաբերող խորհրդաժողովից առաջ տարհանման ազդանշան է միացել: Մասնակիցները լքել են խորհրդակցությունների դահլիճը. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է aliq.ge-ն:

Ավելի ուշ «Հիլթոն» հյուրանոցի վարչակազմը հայտնել է, որ ահազանգը խոհանոցի ծխի պատճառով է եղել, իսկ ներսում մնալն ավելի անվտանգ է:

Վրաստանի պաշտպանության և անվտանգության համաժողովի բացումը նախատեսվում էր Բաթումում այսօր՝ ժամը 10:00-ին: Միջոցառմանը մասնակցում են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը, դաշինքի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ և ԱՄՆ կոնգրեսականներ:

Խորհրդաժողովին մասնակցում է նաև ՀՀ ՊՆ պատվիրակությունը՝ նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորությամբ։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica