close
Եղանակը Երևանում
8 Դեկտեմբերի 2019
+0°
+5°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Դեկ 2019
USD1478.03
GBP1627.41
EUR1530.47
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Ոնց քայլելով եկել է, քայլելով էլ կհեռանա». ԵՊՀ-ում շարունակվում է դասադուլը

Քաղաքական

6 Նոյեմբերի 2019, 10:32
 «Ոնց քայլելով եկել է, քայլելով էլ կհեռանա». ԵՊՀ-ում շարունակվում է դասադուլը

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի մի շարք ուսանողներ այսօր՝ նոյեմբերի 6-ին, դասադուլ են հայտարարել: Նրանք դեմ են ԿԳՄՍ նախարարության կողմից շրջանառության մեջ դրված «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծում «Հայոց լեզու», «Հայոց պատմություն» և «Հայ գրականություն» առարկաների դասավանդումը ոչ մասնագիտական բուհական ծրագրերում ոչ պարտադիր դարձնելու մասին դրույթի դեմ:

Ակտիվիստ Գևորգ Գյուլումյանը պնդում է, որ թեև իրենք ընդունում են՝ այդ երեք առարկաների դասավանդման հետ կապված որոշ խնդիրներ կան, սակայն, միևնույն է, այն կարծիքին են, որ խնդրի լուծումը խնդիրը շրջանցելը չէ։

«Տեղից վեր կենալ, երազ տեսնել և դրա մասին պատմե՞լ։ Մենք դեմք ենք դրան։ Սա ուղղակի նախազգուշացում է այն մասին, որ ցանկացած որոշում կայացնելիս նախ պետք է հաշվի նստեն ուսանողի կարծիքի հետ։ Եթե առանց քննարկման որոշում կայացվի, իրենք այդ ժամանակ կտեսնեն՝ ինչ տեղի կունենա։ Բողոքի ակցիաներ կսկսվեն նախարարության շենքի մոտ, ԱԺ-ի դիմաց և այլն»,- նշեց նա ու հավելեց. «Նախարությունում թող սա ընկալեն որպես նախազգուշացում, ոչ մեկ իր տնից չի բերել հայոց լեզուն, և նախարարին կոչ եմ անում որոշում կայացնելուց առաջ հանձնաժողով կազմել, խորհրդակցել: Եթե մարդու ոտքը ցավում է, չեն կտրում, այլ բուժում են: Ասում է՝ կփոխենք ուսուցման մակարդակը: Մեկ տարի է փոխում է: Եթե այսպես շարունակվի, ոնց քայլելով եկել է, քայլելով էլ կհեռանա: Արայիկ Հարությունյանի միակ ձեռքբերումը Գյումրիից Երևան ավտոճանապարհը ոտքով անցնելն է»: Գյուլումյանը նաև նշեց, որ վաղը դաշնակցության երիտասարդական  թևը կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա է կազմակերպելու և ինքը պատրաստվում է միանալ այդ ակցիային:

Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ այսօր` նոյեմբերի 6-ին, ժամը 09:30-ից սկսած, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի (վայրը՝ Աբովյան 52 ա, ԵՊՀ 8-րդ մասնաշենք) ուսանողները դասադուլ են հայտարարելու, որով հանդես են գալու ԿԳՄՍ նախարարության կողմից շրջանառության մեջ դրված «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծում «Հայոց լեզու», «Հայոց պատմություն» և «Հայ գրականություն» առարկաների դասավանդումը ոչ մասնագիտական բուհական ծրագերում ոչ պարտադիր դարձնելու մասին դրույթի դեմ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica