close
Եղանակը Երևանում
15 Նոյեմբերի 2019
+8°
+11°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Նմբ 2019
USD1477.51
GBP1613.60
EUR1525.36
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայ դիվականության պատմություն - 19

Քաղաքական

5 Նոյեմբերի 2019, 17:26
 Հայ դիվականության պատմություն - 19

Այդ ժամանակ պարզ դարձավ նաեւ,որ Ռուսաստանի առարկայական եւ հետեւողական օգնությամբ հայկական բանակը ձեռք բերեց բավականին արդիական զենք եւ զինամթերք եւ դրանց պակաս չէր զգում։ Անշուշտ,Ռուսաստանի կառավարող շրջանները ղեկավարվում էին սեփական քաղաքական հաշվարկներով, ճիշտ այնպես,ինչպես խորհրդային ղեկավարները,որոնք 1991թ. գարնանը փորձեցին Ղարաբաղում անցկացնել էթնիկական մաքրագործում ՝ «Օղակ» ռազմական գործողության անվան տակ։ Սակայն կարեւորն այն էր,որ Ռուսաստանի համընդհանուր քաղաքական շահերը համընկնում էին հայկական ազգային շահերի հետ։ Կացությունը չփոխվեց նաեւ այն ժամանակ,երբ Ադրբեջանում իշխանության գլուխ անցավ փորձառու Հեյդար Ալիեւը,որը սկզբնական շրջանում ուներ «Մոսկվայի մարդ» լինելու հեղինակություն։ Մինչդեռ ո՛չ նա, ո՛չ Շեւարդնաձեն՝ կոմկուսի քաղբյուրոյի նախկին անդամներ եւ Կրեմլի բարձրաստիճան գործիչներ,Մոսկվայի մարդ լինել չէին կարող,քանզի թե՛ Ադրբեջանի եւ թե՛ Վրաստանի քաղաքական վերնախավն իրենց բարեկեցությունը եւ անվտանգությունը կապում էին Արեւմուտքի հետ։ Իմիջիայլոց,նշենք,որ հայկական ղեկավարությունն էլ սկզբնական շրջանում ցուցաբերում էր հակառուսական տրամադրություն եւ 1991-92թթ. նախաձեռնեց չափազանց մեծ հակամշակութային եւ չափազանց հիմար՝ըստ բովանդակության,հակառուսական ալիք, որի օրոք տապալվում էին նույնիսկ ռուս գրողների հուշարձանները եւ ջնջվում էին խանութների՝ ռուսերեն լեզվով ցուցանակները։ Բայց մեր քաղաքական գործիչները («սրճա-պորտվեյնային»,ինչպես նրանց անվանում էին ընդդիմադիր շրջանակներում) շատ արագ սթափվեցին անդրկովկասյան գործերին թուրքական ուղղակի միջամտության վտանգի վարկածի շնորհիվ կամ, ավելի պարզ ասած, Հայաստան թուրքական զորքերի ներխուժման ու դրանից բխող բոլոր հետեւանքների վտանգից ելնելով։ Հայրենական քաղաքական մանկամիտները մոտավորապես մինչեւ 1992թ. գարունը ցնծության մեջ էին «արտաքին քաղաքականության բնագավառում հսկայական հաջողությունների» համար,ինչպես իրեն թույլ տվեց արտահայտվել նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Հաջողություն էր համարվում այն, որ նախկին խորհրդային հանրապետությունները ցուցակով համարվեցին «Համաշխարհային համագործակցության անդամներ»։ Նրանք հանկարծ սարսափով տեսան արեւմտյան հարեւանի գազանային երախը,որի հետ մինչ այդ մանկական խաղեր էին խաղում։ Ղարաբաղյան ճակատամարտում ռազմական գործողությունների ակտիվացումից անմիջապես հետո թուրքերն իրենց երրորդ դաշտային բանակը մոտեցրին Հայաստանի սահմանին,իսկ թուրք քաղաքական գործիչները լրատվական միջոցներով սկսեցին խոսել այն մասին, որ անհրաժեշտ է օգնել իրենց կրտսեր եղբայրներին, որոնք ցեղակից են եւ պայքարում են հայկական զավթողականության դեմ։

Ամենանշանավորն այն էր,որ այդ սպառնալիքների եւ զորքերի տեղափոխման դեմ «Համաշխարհային համագործակցությունը» ոչ մի կերպ չարձագանքեց, եւ միայն «Պրավդա»յշ-ում ունեցած մեր կապերի շնորհիվ հաջողվեց տեղեկություններ հրապարակել,որոնք թուրքերը շտապեցին հերքել։ Սակայն Շիրակի մոտակայքից զորքերը չհանեցին,որը շատ մտահոգիչ էր։

Լարվածությունն Անկարայի հետ հարաբերություններում աճում էր եւ չմեղմացավ նույնիսկ 1992թ. գարնան վերջին,երբ Երեւան ժամանեց Ռուսաստանի «պետական քարտուղար» Բուրբուլիսը (այդ պաշտոնը վաղուց արդեն գոյություն չունի)։ Առաջին հարցը,որ օդանավակայանում լրագրողները տվեցին Բուրբուլիսին,այն էր,թե հնարավոր է արդյո՞ք թուրքական ռազմական ներխուժումը Հայաստան։  Բոլորը շատ լավ հասկանում էին,որ Հայաստանը նման ներխուժմանն ի վիճակի չէ դիմադրել։ Բուրբուլիսը կտրականապես եւ մի քիչ վրդովված պատասխանեց,որ դա անհնարին է։ Սակայն դրանից,անշուշտ, մտահոգությունը չցրվեց։ Իսկ շուտով արեւմտյան մամուլը սկսեց քարոզել եւ վերլուծության ենթարկել, այսպես կոչված, «Գոբլի ծրագիրը»։ Գոբլը մինչ այդ մեզ համար անհայտ ամերիկյան քաղաքագետ էր։ Արեւմտյան եւ հայկական մամուլը սկսեց առաջին էջերում քարոզել եւ վերլուծության ենթարկել նրա կողմից առաջ քաշված «տարածքների փոխանակման» գաղափարը։ Գաղափարը հետեւյալն էր՝ Ղարաբաղը՝ հայերին,իսկ նույն չափ տարածք ունեցող Զանգեզուրը (Սյունիք),որը Հայաստանը կապում էր Իրանին՝ Ադրբեջանին։ Հայկական մամուլը տարբեր տեսանկյուններից դատապարտեց եւ մերժեց այդ ծրագիրը։ Հայկական կողմը համարում էր,որ պատմական գեոքաղաքական,էթնիկական եւ վարչական տեսակետից «Գոբլի ծրագիրը» անընդունելի էր,միայն թե մերժողները մի բանի մասին ընդհանրապես չէին խոսում,որը, անշուշտ, ամենակարեւորն էր՝ Ղարաբաղյան բախումը կարող էր կարգավորվել արեւմտյան տարբերակով, այսինքն՝ Արեւմուտքի ռազմավարական շահերից ելնելով,որոնց էլ հենց կոչված էր ծառայել Գոբլի առաջարկությունը։

Հայ քաղաքական միտքը պետք է երախտապարտ լինի Գոբլին, որն իր առաջարկությամբ փոքր-ինչ բացեց հայերի աչքերը. նրանք հասկացան,թե ի՞նչ է իրենից ներկայացնում «նավթի գործոնը», որը չի ընդունում ո՛չ ազգային սահմաններ եւ ո՛չ էլ ազգային (հայկական) շահեր։ Իսկ հավատարիմ հայրենասերները պետք է Գոբլին ձեռքերի վրա բարձրացնեն,քանզի միայն սեփական մաշկը փրկելու վախը կարող էր այսքանից հետո կրկին ստիպել նրանց նետվել Ռուսաստանի գիրկը,եւ այդ անասնական վախի պատճառը դարձավ հենց Գոբլի ծրագիրը։

Հենց այդ ժամանակ՝ 1992թ. երկրորդ կեսին,հայկական ղեկավար շրջանակներում հասունացավ այն որոշումը,որ ազգային ողբերգությունից (սակայն թվում է,թե առաջնահերթը սեփական մաշկը փրկելու նկատառումներն էին) խուսափելու համար անհրաժեշտ է լծվել Ռուսաստանի ռազմաքաղաքական սայլին,որի ակտիվ իրականացումը սկսեցին 1993թ. սկզբին եւ օգտագործեցին բոլոր լծակները տնտեսական Ռուսաստանին հետաքրքրող ձեռնարկությունները եւ արտադրությունները,այդ թվում՝ «Նաիրիտը» եւ ատոմակայանը,լոբբիստական Ռուսաստանում ամուր դիրքեր ունեցող հայկական մտավորական եւ ֆինանսական շրջանակները, նույնիսկ գաղափարախոսական, որոնք բազմիցս երկու կողմից անիծվել են։

Այս վերջինի մասին անհրաժեշտ է պատմել հատուկ կարեւորությամբ,որովհետեւ տարօրինակ կերպով նրանք կարեւոր դեր կատարեցին հետագա մի շարք իրադարձություններում։ Այսպիսով, 1993թ. սկզբին նախագահին ամենամոտ կանգնած «գլխավոր խորհրդատու» եւ ուժային վարչությունների հովանավոր Աշոտ Մանուչարյանը,որը մոտ մեկ տարի զբաղեցնում էր ներքին գործերի նախարարի պաշտոնը,ոչ միարժեք մարդ լինելուց հեռու կանգնած,հարուստ տեղեկությունների տեր եւ միաժամանակ «գաղափարական», գաղտնի հանդիպում խնդրեց Հայաստանի կոմունիստների ղեկավար Սերգեյ Բադալյանի հետ։ Այդ հանդիպման ժամանակ նա Բադալյանին առաջարկեց Մոսկվայում պարզել Հայաստանի տարածքում Ռուսաստանի ռազմական հենակետ տեղադրելու հնարավորությունը։

Տրամաբանությունից զուրկ այն վիճակը,որում հայտնվեց Ս. Բադալյանը, նրանում էր,որ հենց Աշոտ Մանուչարյանն էր «շարժման» սկզբում հանդես գալիս որպես ՀՀՇ-ի ջատագով եւ կոմկուսի ընդդիմադիր,որը պայքարում է «կոմունիստական կայսրության» դեմ եւ պահանջում Հայաստանի տարածքից ռուսական զորքերի դուրս բերում։ Նրա կողմից արված այդ առաջարկությունը կարող էր կոմկուսի դեմ ուղղված դավադրություն լինել,որը իբր թե «ուրիշների սվինների» վրա ուզում է վերադառնալ իշխանության (իմիջիայլոց, Լեւոն Տեր-Պետրոսյանն այդ մտադրությունը կոմունիստներին վերագրեց երկու տարի անց)։  

Շարունակելի

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica