close
Եղանակը Երևանում
23 Հունվարի 2020
+0°
+2°Ցերեկ
-5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հնվ 2020
USD1478.73
GBP1628.43
EUR1530.62
RUB17.73
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ռուսաստանը շարունակում է մնալ վրացական գինու հիմնական ներմուծողը

Խճանկար

5 Նոյեմբերի 2019, 15:49
 Ռուսաստանը շարունակում է մնալ վրացական գինու հիմնական ներմուծողը

Վրաստանն ընթացիկ տարվա հունվարից մինչև հոկտեմբեր Ռուսաստան է արտահանել ավելի քան 47 միլիոն շիշ գինի, ինչը 11%-ով ավելի է անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ. ըստ Yerkir.am-ի՝  հայտնում է ՏԱՍՍ-ը՝  Վրաստանի Գինու ազգային գործակալության՝ նոյեմբերի 5-ին հրապարակած նյութերին հղումով:

Ռուսաստանը շարունակում է մնալ վրացական գինու հիմնական ներմուծողը: Գործակալության տվյալների համաձայն՝ երկրորդ տեղում այս պահի դրությամբ Ուկրաինան է: 10 ամսում Վրաստանն այս երկիր է արտահանել ավելի քան 8.3 միլիոն շիշ գինի, ինչը 0.5%-ով պակաս է անցյալ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսների համեմատ:

Առաջատարների եռյակը եզրափակում է Չինաստանը: Տարեսկզբից Վրաստանն ավելի քան 6 միլիոն շիշ գինի է արտահանել այնտեղ, ինչը 12%-ով ավելի շատ է, քան անցյալ տարի:


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica