close
Եղանակը Երևանում
15 Նոյեմբերի 2019
+8°
+11°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Նմբ 2019
USD1477.51
GBP1613.60
EUR1525.36
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայկական գինիներն աչքի են ընկնում իրենց որակով. Forbes

Խճանկար

5 Նոյեմբերի 2019, 11:49
 Հայկական գինիներն աչքի են ընկնում իրենց որակով. Forbes

Հայկական գինիները, չնայած «վայրիվերումներով» անցյալին, նայում են փայլուն ապագային. ըստ Yerkir.am-ի՝ գրում է Forbes-ը:

Այս երկիրը, որն ավելի փոքր է, քան Բելգիան կամ ԱՄՆ Դելավեր քաղաքն ու Վերմոնթ նահանգները՝ միավորած, վերջին հինգ տարիների ընթացքում շատ բան է տեսել, այդ թվում՝  դաժան քառօրյա պատերազմ, բայց մայրաքաղաք Երևանում  գինու բարերը տասն անգամ ծաղկել են, իսկ միայն 2018-ին 25 գինեգործական նոր կենտրոններ են հիմնադրվել:

Հայկական գինին պատմության քառուղիներում

Ավելի քան մեկ տասնամյակ առաջ Արենի քաղաքին մոտակայքում գտնվող ժայռափոր քարանձավում հայտնաբերվեցին հնագիտական գտածոներ,  այդ թվում՝  աշխարհի ամենահին կոշիկը, Հին աշխարհից մեզ հասած ամենահին ուղեղային հյուսվածքը և 6.100 տարեկան գինեգործական կենտրոնը՝ Երկրի վրա երբևէ հայտնաբերվածներից ամենահինը: Ներկայումս  Արենի-1 անունով հայտնի քարանձավում այցելուները կարող են տեսնել կավե գլանաձև տարաներ (յուրաքանչյուրը ավելի քան մետր տրամագծով), որտեղ գինի է արտադրվել հուղարկավորման արարողությունների համար:

«Երբ դուք քարտեզագրում եք հին գինեգործության հետ կապված բոլոր կենտրոնները, ապա նկատելի է դառնում, որ դրանք բոլորը կրոնական են: Մենք ենթադրում ենք, որ գինին հայտնվել է կրոնի համատեքստում: Մինչև Երկաթի դարաշրջանը դա ամենօրյա մթերք չի եղել»,-  պատմել է ՀՀ ԳԱԱ աշխատակից Բորիս Գասպարյանը (տարածաշրջանում, որտեղ գտնվում է Հայաստանը, Երկաթի դարաշրջանը սկսվել է մ.թ.ա. մոտ 1200 թվականին):

Այնուամենայնիվ, ճշմարտությունը պարզ է՝ ծիսական, թե հանգիստ վայելելու նպատակով, միևնույն է՝ հայերի սերունդները հազարամյակներ շարունակ խմել են խաղողի ֆերմենտացված հյութը: 

6,100 year old wine making remnants in Areni-1 cave

Խաղողը

Խաղողն աճում է հանրապետության խաղողագործական հինգ շրջաններում: Երկրում տարածված է խաղողի ավելի քան 400 տեսակ կամ՝ մոտավորապես Իտալիայում աճող խաղողների տեսակների կեսի չափ, ի դեպ՝ աշխարհագրորեն 10 անգամ ավելի շատ: Ընդհանուր թվից միայն 31 տեսակի խաղող է կիրառվում գինի պատրաստելու համար: Սպիտակ գինի պատրաստելու համար հիմնականում կիրառվում է Ոսկեհատը և Կանգունը, իսկ կարմիրի համար առաջատարն Արենին է, որը երբեմն անվանում են «Արենի սև»:

Areni Noir grapes

Արենի խաղողից պատրաստված գինին փոքր-ինչ քամելեոնի է նմանվում. պատկերացրեք, որ Merlot-ն խառնվում է Pinot Noir-ի հետ, կամ Syrah-ը միաձուլվում է Ökügözü-ի «լողացող» էներգիայի հետ: Արենին կարող է աշխուժացնել  ու գայթակղել կամ գոռալ ու հրամայել: Այստեղ կա և՛ դառնություն, և՛ թավիշ, հրապուրանք ու քաղցրություն, բազմակողմանիություն և վստահություն: Արենին կարող է լինել կանացի, բայց և առնական ու պաշտոնական: Այն ավելի շատ գայթակղիչ է, քան բացահայտ կոկետ: 

Հայկական գինիների այսօրվա որակը՝ սպիտակ, թե՝ կարմիր, վարդագույն կամ պղպջուն, հիմնականում «աստղային» է: Հիմնական պատճառներից մեկն այն է, որ երկիրը լքած մի քանի հայեր վերադառնում են ՝ «զինված» առատ դրամական միջոցներով, գործարար մտքով և խնայողություններով՝ շուկայավարմամբ զբաղվելու համար: Մեկ այլ գործոն է նաև այն, որ վերջին երեք տարիների ընթացքում կառավարությունը սկսել է լուրջ ջանքեր գործադրել գինեգործներին օգնելու համար, որ այս «Սուրբ գինու երկիր»-ը շուկա դուրս գա:

Կաղնու տակառ

Decorated oak barrels at Karas Winery

Շատ գինեգործարաններ կիրառում են հայկական կաղնու փայտ (որը նաև հայտնի է որպես կովկասյան կաղնի, քանի որ մեծ մասամբ աճում է Կովկասյան լեռներում), որը կարող է մինչև 250 տարեկան լինել: Այս կաղնու տակառների գինը ներմուծված ֆրանսիական կաղնու գնի մոտ քառորդն է: Փայտը գալիս է Արցախի անտառներից (որը նաև հայտնի է որպես Լեռնային Ղարաբաղ), որը վիճելի տարածք է՝ ինքնահռչակված որպես անկախ, բայց միջազգայնորեն չճանաչված: Այս կաղնու փայտն ապահովում է ուժեղ համեր, այդ թվում՝ վանիլինի ու  էվկալիպտի:

Հոդվածին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:

Թարգմանությունը՝ Yerkir.am-ի: 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica