close
Եղանակը Երևանում
15 Դեկտեմբերի 2019
+1°
+7°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Դեկ 2019
USD1477.51
GBP1640.53
EUR1533.90
RUB17.66
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․Հայ Հեղափոխական Դաշնակցությանը կեղծ հեղափոխություններով մի զարմացրեք․ Իշխան Սաղաթելյան

Քաղաքական

4 Նոյեմբերի 2019, 18:47
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․Հայ Հեղափոխական Դաշնակցությանը կեղծ հեղափոխություններով մի զարմացրեք․ Իշխան Սաղաթելյան

2018-ին Դաշնակցությունը չնսեմացրեց հասարակ մարդկանց մղումները և անկախ այդ ամենի մեջ ամեն տեսակ կասկածելիների ներգրավվածությունից ու հնարավոր վտանգավոր զարգացումներից, կուռ միավորներով միացավ այդ ազնիվ մղումներին՝ Yerkir.am-ի հաղորդմամբ՝ ՀՅԴ 129-ամյակի միջոցառումների ընթացքում՝ Վանաձորում և Վարդենիսում իր ելույթներում նշեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Նա հիշեցրեց, որ այդ օրերին երկար ծանր ու թեթև անելով զարգացումները, գիտակցումով, որ մարդիկ փոփոխություններ էին ուզում, Դաշնակցությունը միացավ՝ հույսով, որ իր ժողովների և նիստերի քննարկումներում մատնանշված բոլոր խրտվիլակները, ապազգային, ցինիկ, բարոյական և մարդկային նկարագրից զուրկ անձինք, կասկածելի աղբյուրներից սնված գրանտակերները, քաղաքական անցյալ չունեցող ծաղրածուները, որոնք հայտնվել էին փողոցային առաջնորդների դերում, շուտով կմնան համաժողովրդական շարժման ալիքի տակ, և շարժումը կզտի, կմաղի ամեն ինչ և ամենքին։

Արդյունքում, նրա խոսքով, նոր իշխանության մեջ տեղ գտան նշյալ բանսարկուները և իշխանության ձևավորումից կարճ ժամանակ անց գործի անցավ կազմաքանդիչ մի մեքենա, որի ղեկը ուղղորդվում էր հայտնի նախկինի ձեռքով։

«Որոշներն անգամ այնքան էին տրվել այդ ալիքների ազդեցությանը, որ հեղափոխական կուսակցությանը հեղափոխությունների տեսության դասեր էին տալիս՝ կրկին մեղադրելով նրան, որ չի տեսնում կամ չի ուզում տեսնել «հեղափոխական» Հայաստանի վերընթաց ուղին»,-ասաց նա։ 

Իշխան Սաղաթելյանը սթափության կոչ արեց այդ շրջանակներին. «Հայրենակիցնե՛ր, պարզապես հաշվենք, թե Դաշնակցությունը, հիմնադրվելով Օսմանյան Թուրքայում և Ցարական Ռուսաստանում տեղի ունեցող փոթորկուն  իրադարձությունների շրջանում, իր 129-ամյա պատմության ընթացքում քանի՞ իշխանափոխության կամ հեղափոխության նախաձեռնողը, ականատեսն ու մասնակիցն է եղել»։

Առավել մանրամասն՝ տեսանյութում․

Փաշինյանը կայցելի Ռուսաստան
13 Դեկտեմբերի 2019, 17:44 Փաշինյանը կայցելի Ռուսաստան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica