close
Եղանակը Երևանում
27 Փետրվարի 2020
-2°
+8°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Փտր 2020
USD1478.39
GBP1619.28
EUR1520.92
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՀ ԶՈւ-ն ձեռք կբերի նոր և արդիականացված զինատեսակներ. Դավիթ Տոնոյան

Հասարակություն

4 Նոյեմբերի 2019, 13:32
 ՀՀ ԶՈւ-ն ձեռք կբերի   նոր  և  արդիականացված զինատեսակներ. Դավիթ Տոնոյան

2019-2020 թթ.  ՀՀ զինված ուժերը, պայմանագրային և վարկային հիմունքներով,  տարբեր երկրներից ձեռք են բերել և բերելու են մեծ մասամբ նոր  և  արդիականացված զինատեսակներ: Այս մասին ԱԺ-ում բյուջետային քննարկումների ավարտից հետո, ըստ Yerkir.am-ի, լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտնեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ տեղեկացնելով նաև, որ  նոր ինքնաթիռները Հայաստան են ժամանելու  դեկտեմբեր, հունվար, փետրվար ամիսներին: 

Հարցին՝ գո՞հ է, արդյոք, 2020 թվականին բանակին տրամադրվող ֆինանսական միջոցների ծավալներից նախարարը պատասխանեց. «Եթե վերցնում ենք մեգանպատակը, այսինքն՝  այն մարտահրավերները,  որ մենք ունենք,  իհարկե, որպես պաշտպանության նախարար, կուզենայի կրկնապատկել, եռապատկել այդ  բյուջեն: Բայց,  հաշվի առնելով մեր տնտեսական հնարավորությունները, պետք է ասել, որ  այսօրվա բյուջեն բավարար է, որպեսզի բոլոր մարտահրավերներին արձագանքենք պատշաճ կերպով»:    

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica