close
Եղանակը Երևանում
3 Հունիսի 2020
+24°
+26°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Հնս 2020
USD1482.49
GBP1606.25
EUR1539.28
RUB17.02
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Զորամասը լքած զինծառայողին մեղադրանք է առաջադրվել

Իրավունք

4 Նոյեմբերի 2019, 12:54
 Զորամասը լքած զինծառայողին մեղադրանք է առաջադրվել

Օրեր առաջ զորամասն ինքնակամ լքած պարտադիր ժամկետային զինծառայող Էրիկ Գ.-ին մեղադրանք է առաջադրվել. հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

ՔԿ մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանի տեղեկացմամբ՝  զինծառայողին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 361 հոդվածի 1-ին մասով, այն է՝ զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու համար:

Զինծառայողը հանձնվել է հրամանատարության հսկողությանը:

Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ օրերս՝ հոկտեմբերի 28-ին տեղեկություններ էին տարածվել՝ ժամկետային զինծառայողը լքել է Կապան քաղաքում տեղակայված ՀՀ ՊՆ զորամասը և նրանից որևէ լուր չկա: 

Yerkir.am-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն ասել էր. «Իրավապահ մարմինները զբաղվում են: Զինծառայողի ընտանիքի հետ ՌՈ աշխատակիցները մշտական կապի մեջ են: Այսինքն՝ ինտենսիվ աշխատանք է գնում, և պատկան մարմինը օր ու գիշեր այս խնդրով զբաղվում է»:


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica